Տղամարդկանց մոտ քաղցկեղի առաջացման 8 նախանշան. Հարգելի կանայք ուշադրություն դարձրեք Ձեր տղամարդկանց

Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդկանց կյանքի տեւողությունը կանանցից մի քանի տարով քիչ է:

Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում վաղ մահերը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ ժամանակին դիմեին բժշկին՝ չանտեսելով տագնապալի նախանշանները:

The Sun-ը հաղորդում է, որ հետեւյալ նախանշանները, չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են վկայալե քաղցկեղի մասին.

  • Միզարձակման ժամանակ ցավոտ զգացողությունները կարող են շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայել: Իհարկե այս նախանշանը կարող է  նաեւ այլ խնդիրների մասին վկայել, այսպես, թե այնպես դրանք պետք է հասկանա բժիշկը:
  • Ամորձիների մեծացումը եւ դրանցում ուռուցքի շոշափելիությունը մյուս նախանշանն է, որը կարող է մատնանշել քաղցկեղային գործընթացների մասին: Ամորձիների ցանկացած փոփոխություն արդեն պատճառ է բժշկին դիմելու համար:
  • Արյուն մեզում. հաջորդ նախանշանն է, որն արժանի է ուշադրության: Այն կարող է վկայել միզապարկի կամ երիկամների քաղցկեղի մասին, դրա համար այն չի կարելի անտեսել:
  • Արյուն կղանքում. աղիքներում ուռուցքի հնարավոր ախտանիշ է
  • Առնանդամի մաշկի ցանկացած փոփոխությունը նույնպես արժանի է ուշադրության՝ լինի ցան, բիծ կամ մաշկի հաստացում
  • Պտուկներից արտադրությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել, որով հիվանդանում են ոչ միայն կանայք: Ցավ պտուկներում, ցան, այտուցվածություն կամ կոշտուկներ թեւատակերի շրջանում. սրանք այս հիվանդության մյուս նախանշաններն են:
  • Մշտական այրոցը կարող է կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի նախանշան լինել
  • Քաշի անհասկանալի կորուստ. հաջորդ նախանշանը, որի դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե դուք նիհարում եք, բայց դրա համար որեւէ ջանք չեք գործադրում, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի, թոքերի կամ այլ օրգանների քաղցկեղի նշան լինել

Այս նշաններից որեւէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ բժշկի դիմել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: