Վտամիններով հարուստ և շատ օգտակար երկու ըմպելիքի բաղադրատոմս,որոնք կօգնեն ամպապնդել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը

Իմունային համակարգի թուլացումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ և բարձրացնել տարբեր հիվանդություններով,այդ թվում նաև վերջին շրջանում սրընթաց տարածվող կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:Թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ ուստի իմունային համակարգի ամրապնդումը լավագույն կանխարգելիչ միջոցն է դրանցից խուսափելու համար:Aif.ru կայքը ներկայացրել է վիտամիններով հարուստ և շատ օգտակար երկու ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն ամպապնդել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

  • 1-ին բաղադրատոմսը.
  • Մի բուռ մայիսյան մասրենու հատապտուղները մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր և 8 ժամ թրմել թերմոսի մեջ: Պատրաստի թուրմը քաղցրացնել մեղրով և խմել որպես թեյ:
  • 2-րդ բաղադրատոմսը.
  • Մեկական ճաշի գդալ ազնվամորու չորացրած հատապտուղներին ու հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել որպես թեյ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: