Վիտամինի անբավարարության ինը տեսակներ, որոնք նկատելի են ձեր մաշկի վրա

CureJoy-ը գրում է, որ մաշկը առողջության լավագույն բարոմետրն է: Այս օրգանը կարևոր անջրպետի դեր է խաղում մարմնի համար` պաշտպանելով նրան մի շարք վտանգներից:

Առողջ մաշկ ունենալու համար պարտադիր է այն խնամելը, սակայն մաշկի մասին պետք է հոգալ նաև ներսից: Վիտամինային անբավարարությունը տարբեր դրսևորումներով արտահայտվում է մաշկի վրա: Ահա, թե ինչպիսի ազդեցություն է ունենում մաշկի վրա ավիտամինոզը.

 

 

Vitamins — healthy life concept

Վիտամին  A

Վիտամին A-ն ճարպալուծվող վիտամին է: Այն խթանում է առողջ մաշկի, ատամների, ոսկրահյուսվածքի, լորձաթաղանթի և նուրբ հյուսվածքների ձևավորմանը: Այս վիտամինի անբավարարության հետևանքով մաշկը չորանում և թեփոտվում է: Չորություն նկատվում է նաև շրթունքների հատվածում:

Այս ամենից խուսափելու համար օգտագործեք միս, ձու, կաթ, ձկան յուղ, սպանախ, կաղամբ, հազար, մրգեր և բանջարեղեն:

Վիտամին D

Վիտամին D-ի պակասությունը ազդում է ոսկորների վրա և հանգցնում է օստեոպորոզի, սակայն այն կարող է նաև պսորիազի առաջացման պատճառ դառնալ:

Մաշկը արևի ճառագայթների օգնությամբ սինթեզում է վիտամին D, սակայն արևի ճառագայթների մեծ ազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մաշկի համար: Ձուկը, ձվի դեղնուցը, լյարդը մեծ քանակությամբ վիտամին D են պարունակում: Այն երբեմն ավելացնում են կաթի և շիլաների մեջ:

Վիտամին E

Այս վիտամինը ճարպալուծվող հակաօքսիդանտ է, որ օգնում է պայքարել վնասակար ազատ ռադիկալների դեմ: Այն պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից և կանխում է կնճիռների հայտնվելը: Սակայն մաշկի պաշտպանության համար միայն E վիտամինը բավարար չէ, քանի որ բացի այս վիտամինից պահանջվում է մաշկի համար C. РСН-ը:

Այս վիտամինը պարունակվում է մի շարք յուղերի, ինչպես նաև սպանախի և բրոկոլիի մեջ:

Վիտամին C

Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մեծ դեր է կատարում կոլագենի սպիտակուցային սինթեզման համար: Այս վիտամինի անբավարարությունը նպաստում է մաշկի չորացմանը և թեփոտմանը, ինչպես նաև կոշտանալուն:

Այս վտամինի յուրացման համար օգտագործեք նարինջ, թուրինջ, լոլիկ, տաքդեղ, կաղամբ:

Վիտամին B2 (ռիբոֆլավին)

Ռիբոֆլավինը կարևոր դեր է կատարում տեսողության և էներգիայի կուտակման համար: Այս վիտամինի անբավարարությունը հանգեցնում է մաշկի կարմրածության, կոպերի բորբոքման, մազաթափության, եղջերաթաղանթի կարմրության:

Այս վիտամինը պարունակվում է ձվի սպիտակուցի, մսի, լյարդի և թոքերի, կաթի, կաթնաշոռի և կանաչ բանջարեղենների մեջ:

Վիտամին B3 (նիացին)

Այս վիտամինը անհրաժեշտ է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների էներգիայի փոխակերպման համար: Այս վիտամինի անբավարարությունը հանգեցնում է մաշկի անհարթությանը:

Այս ամենից խուսափելու համար օգտագործեք ձուկ, կաթ, ընդեղեն, թռչնամիս, ձու, սունկ:

Վիտամին B6

Այս վիտամինի անբավարարությունը մաշկի ցանի, քորի և թեփոտման հետևանք է դառնում: Նման երևույթներից խուսափելու համար օգտագործեք կարտոֆիլ, ձու, թռչնամիս:

Վիտամին B7 (բիոտին)

Այս վիտամինի աննբավարարությունը հազվադեպ հանդիպող երևույթ է, քանի որ պարունակվում է մի շարք սննդամթերքների մեջ: Կաղամբը, ձվի դեղնուցը, սունկը, հավի միսը բիոտինի հիանալի աղբյուր են:

Վիտամին B12 (ցիանկոբալամին)

Այս վիտամինի անբավարարությունը կարող է կուրության, հոգնածության, ախորժակի կորստի հետևանք դառնալ: Այս վիտամինի հիանալի աղբյուր են միսը, պանիրը, կաթը և ձուն: Նշենք, որ սակավարյունության դեպքում հիվանդին վիտամին B12-ի ներարկումներ կամ հաբեր են նշանակվում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: