Վիտամինային հավաքածու կոճապղպեղով, կիտրոնով և մեղրով։ Այն ես պատրաստում եմ ամեն տարի աշնանը և ձմռանը, ընդամենը 10 րոպե և ամեն ինչ պատրաստ է

Արդեն երկար տարիներ անընդմեջ ես պատրաստում եմ այս վիտամինային ռումբն ամբողջ աշնանն ու ձմռանը իմունիտետը բարձրացնելու համար: Շատ լավ բնական միջոց: Պատրաստվում է այն արագ և հեշտությամբ: Գերազանց միջոց` մրսածության կանխարգելման համար: Մենք այն օգտագործում ենք նաև գարնան սկզբին:

Իսկ եթե Դուք արդեն հիվանդացել եք, ապա նման վիտամինային խառնուրդը կօգնի Ձեզ ավելի արագ վերականգնվել: Խորհուրդ եմ տալիս կարդալ հոդվածը մինչև վերջ, որտեղ ես Ձեզ կասեմ, թե ինչպես եմ ընդունում այս վիտամինային խառնուրդը:

Եկեք սկսենք․

Մեզ կոճապղպեղ, կիտրոն և մեղր է անհրաժեշտ: Այս պատրաստությունը ես անվանում եմ նաև «3 x 150»: Կարծում եմ՝ Դուք արդեն գուշակել եք, թե ինչու: Մեզ ընդամենը յուրաքանչյուրից 150 գրամ է պետք:

Կոճապղպեղը լավ լվանում և մաքրում ենք: Կոճապղպեղը պետք է շատ ուշադիր մաքրել, քանի որ բոլոր օգտակար հատկությունները կենտրոնացած են հենց մաշկի տակ:

Կոճապղպեղը կտրեք շրջանակներով և տեղափոխեք խորը ամանի մեջ:

Կիտրոնը նույնպես պետք է լավ լվացվի և կտրվի ոչ շատ մեծ կտորներով և լցվի կաճապղպեղի վրա։

Այս երկու բաղադրչների վրա լցվում է մեղրը։

Վերցրեք բլենդեր և խառնեք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված: Բույրը կախարդական կլինի:

Նման վիտամինային պատրաստուկը ես պահում եմ մաքուր, չոր բանկաների մեջ սառնարանում:

Ինչպե՞ս օգտագործել.

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին ուտելուց 15-20 րոպե առաջ վերցրեք 1 թեյի գդալ մի բաժակ տաք ջրով: Ես այս խառնուրդը ավելացնում եմ նաև թեյի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: