Վարիկոզի և թրոմբների դեպքում արյունը հեղուկացնող անհրաժեշտ մթերք․ ահա թե ինչ անել՝ օրգանիզմին օգնելու համար

Արյան մեծ  մասը բաղկացած է ջրից։ Եթե բավարար քանակությամբ ջուր չեք օգտագործում, դա մեծացնում է արյան խտությունը՝ հատկապես ամռանը։ Այդ պատճառով էլ արյան բնական հեղուկացման առաջին և գլխավոր պայմանը՝ օրգանիզմը ջրով հագեցնելն է։ Եթե ի հայտ են եկել վարիկոզի առաջին ախտանիշները կամ ունեք վարիկոզ, խմեք օրական 2-2,5լ ոչ պակաս ջուր։

Картинки по запросу "թրոմբ"

Օրգանիզմը լավ հագեցնում են հեղուկով նաև հյութերը․ տոմատի, խաղողի, թթու հատապտուղների։ Իսկ ահա գարեջուրը և մնացած ալկոհոլային խմիչքները միայն վնասում են։

Արյան հեղուկացման համար հայտնի միջոց է ասպիրինը։ Սակայն այն ունի կողմնակի ազդեցություն, իսկ չարաշահումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Ասպիրինը կարող եք փոխարինել ազնվամորու մուրաբայով։

Լյարդի վիճակը նույնպես ազդում է արյան վրա։ Եթե լյարդը առողջ է, չեն առաջանում թրոմբներ։ Ահա թե ինչու հատկապես վարիկոզի դեպքում կարևոր է ճիշտ սնվել։ Բացառեք յուղոտ և ապխտած սնունդը, կծու մարինադները։

Կա օգտակար սննդամթերք, որը նույնպես  խորհուրդ չի տրվում ուտել այն դեպքում, եթե արյունը նորմայից ավելի խիտ է։ Հրաժարվեք բանանին, ընկույզից, մասուրից, նռան հյութից, նույնիսկ լյարդից։

Картинки по запросу "варикоз"

Ահա թե որ մթերքն է հեղուկացնում արյունը և թույլ չի տալիս, որ խտացումներ և թրոմբներ առաջանան։

  • կտավատի յուղ
  • յուղոտ տեսակի ձուկ, ձկան յուղ
  • խնձորի քացախ
  • ցիտրուսայիններ, հատկապես կիտրոն և թուրինջ
  • արևածաղկի սերմեր
  • շոկոլադ և կակաո
  • սոխ և սխտոր
  • վարսակի փաթիլներ
  • կոճապղպեղ

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: