Սպիտակ մազերի դեմ պայքարելու 7 բնական եղանակ

Թեփ․

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ թեփը կարող է դառնալ սպիտակ մազերի պատճառ: Ձեր գլխամաշկը մաքրելու համար կիտրոնի հյութ օգտագործելը թեփից ազատվելու արդյունավետ բնական միջոց է, որը կարող է օգնել սպիտակ մազերին:

Երիցուկ և հինա․

Սպիտակ մազերը դեմ կարելի է օգտագործել երիցուկի և հինայի խառնուրդ: Լցրեք երիցուկի և հինայի փոշու մի մասը ամանի մեջ և մանրակրկիտ խառնեք: Ավելացրեք եռացրած ջուր՝ խիտ մածուկ պատրաստելու համար, ապա ավելացրեք 1 ճաշի գդալ քացախ: Սառեցրեք խառնուրդը սառնարանում, ապա քսեք մազերին: Թողեք այն 20 րոպե, ապա լվացեք այն ջրով:

Փշահաղարջ․

Փշահաղարջը համարվում է սպիտակ մազերի լավագույն արտադրանքներից մեկը և օգտագործվում է տարբեր շամպունների և ներկերի մեջ: Կտրեք փշահաղարջը և թողեք արևի տակ: Մանրացրեք չոր փշահաղարջը` փոշի ստանալու համար և դրան ավելացրեք կոկոսի յուղ: Այս խառնուրդը քսեք գլխամաշկին և թողեք այն մնա 15 րոպե: Կրկնեք պարբերաբար, ըստ անհրաժեշտության:

Կերեք երկաթով հարուստ սնունդ․

Դիետայում երկաթի պակասը մազերի վաղ սպիտակելու պատճառ է: Երկաթը, որը մենք ստանում ենք սննդից, օգնում է գլխամաշկի մեջ մելանինի արտադրությանը, ինչը հանգեցնում է սև մազերի: Երկաթի բարձր պարունակությամբ ծովամթերքները, կանաչ բանջարեղենը, ինչպիսիք են կաղամբը և սպանախը, երկաթի լավ աղբյուր են:

Խուսափեք սթրեսից․

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են մազերի վաղաժամ սպիտակելուն: Պարբերաբար վարժություններ, որոշակի սնունդ, գրկախառնվելը, ժպտալը և մեդիտացիան արդյունավետ են սթրեսը նվազեցնելու համար:

Կարիի տերևներ․

կարիի տերևները հարուստ են սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են մուգ մազերը պահպանելու համար: Կարրիի տերևները կարող են ներառվել սննդակարգում, ինչպես նաև մերսվել գլխամաշկի վրա: Օգտագործման համար կոկոսի յուղին ավելացրեք կարրիի տերևներ և տաքացրեք: Սպասեք, մինչև այն սառչի: Քսեք յուղը Ձեր գլուխին՝ մազերը մքացնելու համար:

Սև թեյ․

Սպիտակ մազերի համար կարելի է օգտագործել սև թեյի և աղի խառնուրդով մերսում: Կես բաժակ սև թեյին ավելացրեք մեկ ճաշի գդալ աղ: Խառնելուց հետո մերսեք Ձեր գլուխը և թողեք 30 րոպե, ապա լվացեք սովորական շամպունով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: