Նռան օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Դեռ հնագույն ժամանակներում բուժակները մի շարք հիվանդություններ բուժում էին նռան միջոցով։ Օգտակար են նռան բոլոր մասերը, թե կեղևը, թե պտղամիսը, թե կեղևը, թե սերմերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նռից պատրաստված դեղամիջոցներ անգինայից, գլխացավերից և հազից ազատվելու համար: Նուռը օգտակար է նաև մրսածության դեպքում, բարձրացնում է հեմոգլոբինը։

Անգինայի դեպքում օգտակար են նռան կեղևի եփուկով ողողումները: Այս միջոցը մշտապես ձեռքի տակ ունենալու համար հարկավոր է չորացնել նռան կեղևը և պահել այն կտորից պատրաստված փոքրիկ պարկի մեջ: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ հումքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա և 15 րոպե թրմել:
Ողողել այդ թուրմով կոկորդը օրվա ընթացքում մի քանի անգամ։ Այս թուրմն օգնում է նաև ստոմատիտի և ֆարինգիտի դեպքում: Նռան թուրմը ունի նաև ցավազրկող ազդեցություն։

Նռան կեղևի թուրմը օգնում է նաև ազատվել հազից։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ հումքին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, քամել և խմել գոլ վիճակում:
Երեխաներին հարկավոր է տալ օրական կես բաժակ թուրմ, իսկ մեծահասակներին՝ մեկ բաժակ: Թուրմն ավելի համեղ դարձնելու համար՝ կարելի դրան մի փոքր մեղր ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն