Նիհարեք առանց լյարդը վնասելու

Պլանավորելով պահպանել դիետա, շատերս ցանկանում ենք լրացուցիչ բոնուս ստանալ՝ ոչ միայն նիհարել, այլև մաքրել լյարդը:

Բայց արդյո՞ք բոլոր դիետաները կարող են ապահովվել այդպիսի լրացուցիչ արդյունք։  Ինչպե՞ս են ժամանակակից դիետաներն ազդում լյարդի վրա:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր դիետաները խստորեն հակացուցված են հղի և կրծքով կերակրող կանանց համար, նրանք, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, անպայման պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Հնդկաձավարով մոնո-դիետա.

Ո՞րն է դիետայի էությունը։ Սնվում ենք 7-10 օրվա ընթացքում ամեն օր միայն հնդկաձավարով՝ եփած կամ պարզապես գոլորշու միջով անցկացրած` առանց աղի և յուղի ավելացման : Առաջարկվում է խմել մինչև 1 լիտր մաքուր ջուր:

Ակնկալվող ազդեցությունը օրական մինուս 1կգ: Կօգնի՞ արդյոք նիհարել. Սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում իսկապես կարող ենք կորցնել մոտ 1 կգ, բայց ավաղ, ոչ ճարպային հյուսվածքը:

Ցանկացած ոչ աղի շիլա՝ լինի հնդկացորեն կամ բրինձ, կկարողանա ջուրը մարմնից դուրս հանել: Կախվածություն ունենալ այս դիետայից անհնար է. Հնդկաձավարը չի բավարարում մարմնի բոլոր սննդային կարիքները, և նման մոնո դիետան արագ կշտացնում է:

Похудеть и не разрушить печень. 2 полезных диеты и одна очень вредная

Եվ եթե կրկին վերադառնաք սննդի ավելցուկների, ապա կիլոգրամները նորից կվերադառնան:

Ինչպե՞ս է այն ազդում լյարդի վրա. Շատ մարդիկ, ովքեր ունեն ավել քաշ, կամ ճարպակալում՝  ունեն ճարպային լյարդ: Հեպատոցիտներում (լյարդի բջիջներ) ավելորդ ճարպ է կուտակվում, ինչը խանգարում է դրա ֆիլտրմանը և այլ կարևոր գործառույթներին:

Խոլին վիտամինը, որը հարուստ է հնդկաձավարի մեջ, օգնում է լյարդին ազատվել ավելորդ ճարպի կուտակումից և նորմալացնում է լիպիդների և խոլեստերինի նյութափոխանակությունը:

Հնդկաձավարում B վիտամինների առկայությունը օգնում է բարելավել նյութափոխանակությունը լյարդի բջիջներում: Ի դեպ այս սննդակարգի միջոցով ստացած` B1, B6, B2, PP վիտամինները հանգիստ կարող է պահպանվել լյարդի մեջ` պահուստում։

Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ վիտամինները կարելի է օգտագործել ապագայի համար: Եթե ​​դուք ուտեք միայն հնդկաձավար և տաք երկարատև ընդմիջումներ մյուս կերակուրներում, ապա այդպիսի սնունդը կնպաստի լեղապարկի ժամանակին դատարկմանը: Եվ սա նրա խոռոչում քարերի ձևավորման լավագույն կանխարգելումը կլինի: Այնպես որ կարճաժամկետ այս մոնո-դիետան պետք է պահպանել ոչ ավելի քան 5-7 օր, որը շատ անարդյունավետ կլինի լյարդի բուժման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: