Նիհարելու ամենապարզ միջոցը. ընդամենը մեկ բաղադրիչ երկու շաբաթում 7 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում դասվում են ամենատարածված ու ամենավտանգավոր խնդիրների շարքին, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սննդաբանները մշակել են բազմաթիվ դիետաներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել քաշը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվտանգ լինում:

Այնուամենայնիվ այժմ մասնագետները ներկայացրել են այն մթերքը, որը կօգնի ազատվել 7 կգ ավելորդ քաշից ընդամենը երկու շաբաթում և խուսափել առողջական խնդիրներից:

Սննդաբանների խոսքով՝ կազմվածքը կարգի բերող լավագույն մթերքը ճակնդեղն է, որը պարունակում է վիտամին A, բետամին, քրքումին, յոդ, կալիումի և կալցիումի աղեր, ինչպես նաև տարատեսակ թթուներ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս մթերքը ոչ միայն նվազեցնում է քաշը, այլև դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկն ու բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:

Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ օրվա ընթացքում կարելի է ուտել առավելագույնը երկու կիլոգրամ ճակնդեղ, իսկ այս դիետային կարելի է հետևել 3 ամիսը մեկ և ոչ հաճախ:

Ճակնդեղով դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել հացաբուլկեղենից, տապակած, աղի ու ապխտած մթերքից և ալկոհոլային ըմպելիքներից: Միևնույն ժամանակ հարկավոր է օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմել: Ցանկության դեպքում կարելի է նաև առանց շաքարավազի կանաչ թեյ խմել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: