Մթերք, որը կարող է ձեզ պաշտպանել ծերությունից

Ծերացման գործընթացի վրա ուղիղ ազդեցություն է ունենում մեր սննդակարգը: Մարդկանց խորհուրդ է տրվում սնվել օգտակար մթերքով, որպեսզի ժամանակից շուտ չծերանան: Այդ գործընթացում մասնավորապես կօգնի ավոկադոն:

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ավոկադոն հիանալի պաշտպանություն է ծերությունից: Բանն այն է, որ այդ մթերքը պարունակում է հսկա քանակությամբ սնուցող նյութեր, որոնք հիանալի յուրացվում են և օգնում մարդու օրգանիզմին հաղթահարել բնական ծերացման գործընթացը:

Նշվում է, որ ավոկադոն կանոնակարգում է հեղուկի քանակը մարդու օրգանիզմում և նվազեցնում արյան ճնշումը: Այն առավել ևս խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց:

Ավոկադոյի օգտակարությունը նրա բաղադրության մեջ է: Այն պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր, սնուցող թելեր, օրգանական թթուներ և մարդու համար այլ անփոխարինելի նյութեր: Ավոկադոյի մեջ կան շատ կարոտինոիդներ և հակաօքսիդանտներ, կալիում, ինչպես նաև վիտամիններ К, В5, В6 և С:

600x580

Գիտնականները նաև հետազոտություն են անցկացրել քառասուն 50-ն անց մարդկանց հետ: Կես տարվա ընթացքում նրանք ամեն օր օգտագործել են մեկ թարմ ավոկադո: Արդյունքում, բոլոր մասնակիցների մոտ գրանցվել է լյուտեինի մակարդակի նշանակալի աճ: Դա օգնել է նրանց ամրացնել աշխատանքային հիշողությունը, տեղեկատվության վերծանման արագությունը և ուշադրություն կենտրոնացումը։ Ավոկադո չօգտագործած մասնակիցների մոտ ոչ մի այդպիսի դրական փոփոխություններ չեն գրանցվել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: