Մենք միավորեցինք մեր ուժերը՝ քաղցկեղը հաղթահարելու նպատակով !!! հրաշք նորություն, որ շատ երեխաների կյանքը կփրկի

Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

-Հանուն այս ուժեղ երեխաների, այսօր կարևոր քայլ արեցինք, միավորեցինք ուժերը, կենտրոնացնելով մանկական քաղցկեղի բուժումը մեկ վայրում, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի ոլորտի զարգացումը:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք: Վերջերս Մուրացան հիվանդանոցում արված ռետրոսպեկտիվ դեռ չհրապարակված հետազոտությունը ցույց էր տվել, որ մանկական քաղցկեղով 100 երեխաներից մոտ 70-ը առողջանում են:

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում Հանրապետությունում այսուհետ գործելու է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ Այն տեղակայված կլինի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում անցյալ տարի բուժվել են Հայաստանում գրանցված գրեթե բոլոր սոլիդ ուռուցքները, ինչպես նաև լիմֆոմաների զգալի մասը:

Արյունաբանական կենտրոնում մինչ օրս կենտրոնացած է եղել լեյկեմիաների և արյան բարորակ հիվանդությունների գերակշիռ մասը: Այժմ, միավորելով ուժերը մենք նպատակ ունենք կենտրոնացնել մանկական քաղցկեղի բուժումը մեկ վայրում, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի ոլորտի զարգացումը:

Քանի որ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բժիշկները նաև ԵՊԲՀ դասախոսներ են,այստեղ կմիավորվեն նաև ուսանողների, օրդինատորների ուժերը. Կկատարվեն գիտական աշխատանքներ, այսինքն համալսարանի շունչը էլ ավելի կամրապնդի նոր ստեղծվելիք կենտրոնի գիտական և կրթական հենքը:

arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: