Տարիքի հետ առողջությունն ավելի է վատանում, քանի որ մարմնի մասերը վաղ թե ուշ <<մաշվում>> են: Ծերանում են ոսկորներն ու շարակցական հյուսվածքները, մասնավորապես՝ հոդերը: Ծնկների և մատների ցավը կարող է փչացնել կյանքի որակը և խամրեցնել նույնիսկ ամենապայծառ պահերի ուրախությունը: Դրանք առաջացնում են անհարմարություն, և խանգարում են ազատ շարժվել:
Բայց հաճախ անձը հենց ինքն է մեղավոր առողջական խնդիրների համար, քանի որ նրա վատ սովորությունները սպանում է հոդերը: Այսօր ես ուզում եմ խոսել դրանցից մի քանիսի մասին, որոնք բացասաբար են ազդում վերջույթների աշխատանքի վրա:
Անհարմար կոշիկներ․
Այս սովորությունը վերաբերում է հատկապես կանանց: Չնայած տհաճությանը, տիկնայք հագնում են բարձր ու երբեմն բարակ կրունկներով կոշիկներ: Նման կոշիկները ստիպում են ամբողջ ողնաշարին և ոտքերին լարվել: Բացի այդ դրանք խանգարում են ոտքերի արյան հոսքին:

Տղամարդիկ հաճախ հագնում են մաշված կոշիկներ, որոնք իրենց համար հարմարավետ են թվում, բայց այդպիսի կոշիկները երբեք չի կարելի հագնել, քանի որ դրանք վնասում են նաև մկանային-կմախքային համակարգին:
Երկար ժամանակ մի դիրքում մնալը․
Որպես կանոն, Երկար ժամանակ մի դիրքում մնալը կապված է աշխատանքի հետ: Այժմ շատերն աշխատում են գրասենյակներում, որտեղ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պետք է նստեն:
Նույնիսկ ստեղնաշարի վրա մուտքագրումը կարող է վնասել մատների հոդերը՝ առաջացնելով արթրոզ: Նրանք, ովքեր հերթապահություն են անում, ստիպված են ամբողջ օրը կանգնել կամ քայլել, նույնպես վտանգված են:
Ցուրտ․
Ցուրտը, ինչպես տաքը, վնասակար է օրգանիզմի համար: Բայց ցածր ջերմաստիճանը սրում է բոլոր բորբոքումները: Այդ պատճառով մանկությունից հարկավոր է տաք հագնվել, ձեռքերը լվանալ միայն տաք ջրով:

Ֆիզիկական ակտիվություն․
Սպորտի գերբեռնվածությունը, ինչպես դրա բացակայությունը, վնասակար է առողջության համար: Միայն օգտակար է չափավոր ակտիվությունը: Իսկ եթե Ձեր ծնկները ցավում են, ապա ավելի լավ է սահմանափակվեք հանգիստ քայլքով, իսկ վազելը վնասակար է:
Դիետա․
Աղը նպաստում է հոդերի հեղուկի պահպանմանը: Բացի այդ, դա մեծացնում է բորբոքումն ու խորացնում ցավը մարմնի հիվանդ մասերում: Իսկ գարեջրի սիրահարները նույնպես պետք է զգուշորեն խմեն իրենց սիրած ըմպելիքը: Այն պարունակում է շատ պուրիններ: Դրանք կազմում են միզաթթու, որը կուտակվում է աճառի հյուսվածքի մեջ:
Հոդվածը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Այս առաջարկություններին հետևելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն