Մաքրեք դեմքի մաշկն ընդամենը 3 գիշերվա ընթացքում

Դեմքի անթերի մաքուր և հարթ մաշկը, թերևս, ցանկացած աղջկա երազանքն է: Բայց իրականում այդ իդեալին հասնելն այնքան էլ դժվար չէ: Ձեզ անհրաժեշտ է միայն ճիշտ խնամքի միջոցներ: Այսօր մենք Ձեզ հետ կկիսվենք դեմքի 4 բնական դիմակների բաղադրատոմսերով, որոնք սնուցում են մաշկը և հարթեցնում դրա երանգը: Իսկ հոդվածի վերջում Դուք կգտնեք նաև մի քանի արժեքավոր խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ խուսափել մաշկի հետագա խնդիրներից:

Բնական դիմակներ դեմքի համար․

Կարտոֆիլի և կիտրոնի դիմակ․

Անհրաժեշտ է․

  • 1 կարտոֆիլ,
  • 0,5 կիտրոն։

Պատրաստումն ու օգտագործումը․

Քամեք կես կիտրոնի հյութը: Կարտոֆիլը մանրացրեք և խառնեք հյութի հետ:

Դիմակը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին: Ապրանքը թողեք 20 րոպե, ապա լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

Կարտոֆիլի և վարունգի դիմակ․

Անհրաժեշտ է․

  • 1 կարտոֆիլ,
  • 0,5 վարունգ։

Պատրաստումն ու օգտագրծումը․

Բաղադրությունը մանրացրեք բլենդերի մեջ, մինչև որ ստացվի համասեռ զանգված:

Ապրանքը շրջանաձև շարժումներով քսեք դեմքին: Դիմակը թողեք 25 րոպե, իսկ հետո լվացեք՝ օգտագործելով շատ ջուր:

Բանանի սնուցող դիմակ․

Անհրաժեշտ է․

  • 1 բանան,
  • 1 թեյի գդալ կաթ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Պատրաստի բանանը մանրացրեք բլենդերի մեջ, մինչև որ համասեռ զանգված ստացվի, կամ միսը պատառաքաղով տրորեք: Կաթը մի փոքր տաքացրեք և խառնեք բանանի խառնուրդին:

Քսեք հաստ շերտվ Ձեր դեմքին: Դիմակը թողնել 23 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Խնձորի և վարսակի ալյուրի դիմակ․

Անհրաժեշտ է․

  • 10 գ վարսակ,
  • 0,5 խնձոր,
  • 20 մլ ջուր,
  • 5 մլ կաթ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Տաք ջուրը լցրեք վարսակի վրա և թողեք մնա մի քանի րոպե:

Խնձորի կեսը մաքրեք: Տեղադրեք այն բլենդերի մեջ` վարսակի և կաթի հետ միասին: Մանրացրեք բաղադրիչները մինչև ստացվի համասեռ զանգված:

Քսեք դիմակը Ձեր դեմքին և թողեք 20 րոպե: Լվացեքլ տաք ջրով կամ կաթով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: