Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրելի ուտելիքը, որը երբեմն նույնիսկ չարաշահում ենք։ Ունենք նաև որոշ անձնական արգելքներ, ինչ-որ մեկը հրաժարվում է հացից, որպեսզի ավելորդ կալորիաներ չհավագի, ինչ-որ մեկը փորձում է չուտել քաղցրավենիք, Առաջարկում ենք Ձեզ ձվով դիետա։
Սննդառությունը հավասարակշռված է և չի վնասի Ձեր օրգանիզմին, բավարար քանակությամբ կալորիաներ են ներառված սննդակարգում, որպեսզի ընդհանրապես քաղցած չլինեք. Ձու, բանջարեղենը և մրգեր, ահա այն ամենն, ինչն անհրաժեշտ է ակտիվ և առողջ ապրելակերպի համար: Հիմնական պայմաններից մեկը մարմնում ջրային հավասարակշռության պահպանումն է: Ինչպես գիտեք, մարդու մարմինը բաղկացած է 70% ջրից, ինչը պահանջում է նորմալ ջրի հավասարակշռության պահպանում: Շատերը մոռանում են այդ մասին, հատկապես ցուրտ եղանակներին, երբ ընդհանրապես ջուր չեք ցանկանում և խմում եք թեյ կամ սուրճ: Այնուամենայնիվ, ամեն օր խմեք առնվազն 8 բաժակ ջուր (մոտ 1,5 լիտր):
Շատ հաճախ սովի պատճառը հենց ջրազրկումն է: Դիետան օգնում է ազատվել մոտ 10 կգ֊ ով` 2 շաբաթվա ընթացքում: Իհարկե, եթե մինչ այդ քիչ թե շատ ճիշտ եք սնվել, և աղիքները «խցանված չեն», այդ դեպքում ցուցանիշը ավելի քիչ կլինի:

Ընդհանուր կանոնները. Ինչպես ցանկացած այլ դիետա պետք է դադարեցնեք գազավորված ըմպելիքների, քաղցր հյութերի, ալկոհոլի, շաքարավազի և աղի սննդի, ներառյալ տարբեր թթուների, և իհարկե, արագ սննդի օգտագործումը:
Առաջին շաբաթ.
Օր առաջին. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ 2 կտոր հնդկացորենի հաց, և մրգեր
Ընթրիք֊ հավի միս (հնդկահավ) և աղցան (ձիթայուղով և կիտրոնով):
Օր երկրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Հավի մսով աղցան, բանջարեղեններ,
Ընթրիք֊ 2 եփած ձու, խաշած բանջարեղեն, բանջարեղենով ղցան։

Օր երրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Անյուղ պնիր, 1 լոլիկ, 1կտոր հնդկացորենի հաց,
Ընթրիք֊ Հավի միս, աղցան։
Օր չորրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Մրգեր,
Ընթրիք֊ Հավի միս, աղցան։
Օր հինգերորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ 2 հում կամ շատ թույլ խաշած ձու, խաշած բանջարեղեն,
Ընթրիք֊ Խորոված ձուկ, աղցան։
Օր վեցերորդ. +Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Մրգեր,
Ընթրիք֊ Հավի միս, աղցան։

Օր յոթերորդ. +Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիգիուսային միրգ,
Ճաշ֊ Հավի միս, լոլիկով աղցան, խաշած բանջարեղեններ,
Ընթրիք֊ Եփած բանջարեղեն։
Երկրորդ շաբաթ.
Օր առաջին. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Հավի միս, աղցան,
Ընթրիք֊ 2 եփած ձու, աղցան, նարինջ։
Օր երկրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ 2 եփած ձու, եփած բանջարեղեն, կարելի է ավելացնել նաև մի փոքր ձեթ,
Ընթրիք֊ Խերեված ձուկ, աղցան։

Օր երրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային մկրգ,
Ճաշ֊ Հավի միս և աղցան,
Ընթրիք֊ 2 ձու, աղցան, նարինջ։
Օր չորրորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Անյուղ պանիր, խաշած բանջարեղեն,
Ընթրիք֊ Հավի միս, աղցան։
Օր հինգերորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Սաղմոնով աղցան (խորոված),
Ընթրիք֊ 2 եփած ձու, աղցան։

Օր վեցերորդ. Նախաճաշ֊ 2 եփած, 1 ցիտրուսային միրգ,
Ճաշ֊ Հավի միս, աղցան,
Ընթրիք֊ մրգեր։
Օր յոթերորդ. Նախաճաշ֊ 2 եփած ձու, 1 ցիտրուսային միրգ, +
Ճաշ֊ Եփած հավի միս (հնդկահավ), բանջարեղեն,
Ընթրիք֊ Եփած հավի միս, բանջարեղեն։