Հրաշագործ բնական սկրաբ ելակով. պարզ և հրաշալի միջոց դեմքին թարմ տեսք հաղորդելու համար

Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ սկրաբի մի բաղադրատոմս: Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են: Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ:

Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան

1 ելակ

1 թեյի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործման եղանակը:

1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ:

2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը:

3․ Լվացվեք սառը ջրով:

Նման սկրաբն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել:

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: