
Բոլորն էլ գիտեն, որ ավելորդ քաշ հավաքելը շատ հեշտ է, իսկ ահա դրանից ազատվելը՝ ոչ այնքան:

Առաջարկում ենք նիհարելու համար արդյունավետ միջոց:
Անհրաժեշտ է.
- 50գ կոճապղպեղ
- 1 կիտրոն
- 1լ ջուր

Պատրաստման և կիրառման եղանակ.
Բարակ կտրատել կոճապղպեղը:
Քամել կիտրոնի հյութը:
Կոճապղպեղը դնել ջրի մեջ և դնել կրակին:
Երբ սկսի եռալ, եփել ևս 15 րոպե: Թողնել, որ սառի մինչ 40 աստիճան և ավելացնել կիտրոնի հյութը:
Խմել ջուրն օրական 3 անգամ՝ 1 բաժակ:

Եղեք առողջ և գեղեցիկ: