Հզոր տնական միջոցներ վիրուսային ինֆեկցաների, հազի բրոնխիտի և մրսածության դեմ

Տարվա ցուրտ եղանակին գլուխ են բարձրացնում  վիրուսային ինֆեկցիաները, հազը, բրոնխիտը,գրիպը:  Կան շատ դեղորայքային պատրաստուկներ, որոնց օգնությամբ մարդիկ փորձում են ազատվել այդ հիվանդություններից:  Ստորև ներկայացվող տնական հզոր միջոցները  կօգնեն  արագ և արդյունավետ ազատվել այդ խնդիրներից:


Մրսածության և հազի դեպքում խորհուրդ է տրվում խմել  տաք ջուր և տաք ըմպելիքներ,  մեղրով, կիտրոնով և կոճապղպեղով թեյ,  դրանք կօգնեն բուժել հիվանդ կոկորդը,  օգտակար են նաև հատապտուղներով՝ ազնվամորիով,  սև հաղարջով թեյը:

Ինհալյացիաները շատ արդյունավետ միջոց են  հազից և  գրիպից ազատվելու համար:  Գոլորշին հիանալի բացում է խցանված քիթը, շնչուղիները  թեթևացնում է  վիճակը: Կարելի է ջրին ավելացնել  եթերային յուղեր, աղ, սոդա:

Գրիպի դեպքում օգտակար են հատկապես ապուրները, հավով կամ բանջարեղենով, ուտել օրը 3-4 անգամ:

Սխտորը  ևս օգնում է պայքարել գրիպի դեմ, այն օժտված հակավիրուսային հատկությամբ:

Գրիպի դեպքում  օգտակար է նաև խնձորի  քացախը: Մեկ բաժակ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ քացախ  և խմել:

Բրոնխիտի դեպքում շատ օգտակար է  սոխը: Սոխը  մանր կտրատել, վրան լցնել մեղր, որ ծածկի կտրատված սոխը,  թողնել ողջ գիշեր և  ստացված հյութը  խմել օրվա ընթացքում, մինչև  ախտանշանները կվերանան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝  Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: