Հարբուխի, հայմորիտի և հազի բուժում ընդամենը 1 օրվա ընթացքում

Երբ մեզ մոտ մրսածություն է կամ գրիպ, ամենատհաճ զգացողությունը լորձի կուտակումն է: Շնչառությունը դժվարանում է, և առաջացնում է անհանգստություն: Մենք Ձեզ առաջարկում ենք ամենահզոր տնային միջոցները, որոնք ունեն հակահոսքային, հակաբորբոքային, և նույնիսկ գրգռիչ հատկություններ:

Հակաբորբոքային և հազացնող միջոց․

Բաղադրությունը․

  • 1/2 թեյի գդալ կայեն պղպեղ,
  • 1/2 թեյի գդալ կոճապղպեղի փոշի,
  • 3 ճաշի գդալ բնական մեղր,
  • 1/4 բաժակ կիտրոնի հյութ,
  • 1/4 բաժակ խնձորի քացախ։

Պատրաստումը․

Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լցրեք ապակե տարայի մեջ: Դրանից հետո ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ, կոճապղպեղ և լավ խառնեք:

Պահեք զով, մութ տեղում: Օգտագործելուց առաջ լավ թափահարեք: Օգտագործեք օրական 1-ից 2 ճաշի գդալ:

Օշարակ հազի դեմ․

Բաղադրությունը.

  • 200 մլ բնական մեղր,
  • 50 մլ ձիթապտղի յուղ,
  • 2-ից 4 սեղանի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստումը․

Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք սառնարանում (մինչև 6 շաբաթ): Անհրաժեշտության դեպքում խմեք կես կամ մեկ ճաշի գդալ օրական 2-3 անգամ` լորձը և հազը վերացնելու համար:

Բուսական օշարակ հազի համար․

Բաղադրությունը․

  • 600 մլ ֆիլտրացված ջուր,
  • 1 ճ․գ․ մատուտակի արմատ,
  • 1 ճ․գ․ բալի տերևներ,
  • 1 ճ․գ․ ալոե վերայի գել,
  • 1 ճ․գ․ դարչինի կամ սոխի փոշի,
  • 1 ճ․գ․մեղր,
  • 3 ճ․գ․ կիտրոնի հյութ։

Պատրաստումը․

Կաթսայի մեջ լցրեք ջուր և մատուտակի արմատ: Թողեք այն եփվի 15 րոպե: Դրանից հետո ավելացրեք բալի տերևներ և դարչին կամ քրքում, տաքացրեք ևս մեկ րոպե: Անջատեք կրակը և թողեք 10-15 րոպե եփվի, քամեք: Դրանից հետո ավելացրեք մեղր, ալոե և կիտրոն: Թողեք այն սառչի և թողեք 6 ժամ:

Յուրաքանչյուր կես ժամը մեկ օգտագործեք կես կամ 1 ճաշի գդալ:

Հակաբորբոքային օշարակ․

  • 200 գր բողկ,
  • 200 մլ մեղր,
  • 200 մլ կիտրոնի հյութ,
  • 5-6 մեխակ սխտոր,
  • 1 փոքրիկ կարմիր սոխ։

Պատրաստումը․

Մանրացրեք բողկը, սխտորը և սոխը (քերել կամ մանրացնել բլենդերի մեջ):

Խառնեք մեղրի և կիտրոնի հետ: Դրանից հետո խառնուրդը լցրեք բանկայի մեջ և թողեք թրմվի 1 շաբաթ:

Խմեք օրական երկու անգամ 1-2 ճաշի գդալ՝ 24 ժամվա ընթացքում լորձը կվերանա:

Կարող եք ավելացնել ավելի շատ մեղր և կիտրոն, եթե կարծում եք, որ համը չափազանց սուր է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: