Առավոտյան կիտրոնն ուժեղացնում է իմունային համակարգը: Եվ համատեղելով այն այլ բնական բաղադրիչների հետ՝ Դուք առավելագույնի եք հասցնում դրա ազդեցությունը:
Կիտրոնը խառնեք ալոե վերայի և մեղրի հետ` օրգանիզմի թունազերծման և քաշի կորստի համար․
Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
- 20 գ ալոե վերա,
- Մեկ բաժակ ջուր (250 մլ),
- Մեկ կիտրոնի հյութ,
- 5 գ մեղր։
Պատրաստելու համար նախ ալոե վերայի բույսի ներսից հանեք գելը: Այն կիսաթափանցիկ և դոնդողանման է: Գդալով զգուշորեն հանեք և լցրեք մեկ բաժակ եռացող ջրի մեջ: Դրանից հետո ավելացրեք կիտրոնի հյութ: Թողեք փոքր-ինչ սառչի: Այս սմուզին լավագույնս է խմել տաք վիճակում: Եթե մել ճաշի գդալ մեղր ավելացնեք, ապա այն ավելի համեղ կլինի:

Սոդա և կիտրոն՝ մարսողությունը բարելավելու և խոլեստերինը նորմալացնելու համար․
Կիտրոնի հյութը սոդայի հետ խառնեք թարմացնող և բուժիչ ըմպելիք ստանալու համար: Այս ալկալային արտադրանքը պետք է խմել առնվազն շաբաթը երկու անգամ: Այն բարելավում է մարսողությունը, վնասազերծում է օրգանիզմը և կարգավորում խոլեստերինի մակարդակը: Շատերը խոսում են այս խառնուրդի մասին`որպես հակաքաղցկեղային միջոց: Այնուամենայնիվ, լավագույնն է թերահավատորեն վերաբերվել այս գաղափարին:
Ձեզ հարկավոր է.
- 250 մլ ջուր,
- 5 գ խմորի սոդա,
- Մեկ կիտրոնի հյութ։
Խառնեք բոլոր բաղադրիչները: Խմեք այս միջոցը դատարկ ստամոքսին՝ թարմ պատրաստված, իսկ հետո կերեք Ձեր նախաճաշը ինչպես միշտ:

Կիտրոնին ավելացրեք անանուխ, կոճապղպեղ և վարունգ, որովայնը հարթելու համար․
Գիտե՞ք կիտրոնի, կոճապղպեղի, անանուխի և վարունգի գաղտնիքը: Այս համադրությունը ոչ միայն հիանալի օգնություն կլինի որովայնի ավելորդ ճարպից ազատվելու համար, այլ նաև համեղ է: Այս բաղադրիչները կազմում են հիանալի մաքրող հակաբորբոքային ըմպելիք, որն օգնում է բարելավել մարսողությունը և այրել ճարպերը ողջ օրվա ընթացքում: Խմեք այս միջոցը ամսական մինչև 10 օր, միշտ առավոտյան և դատարկ ստամոքսին: Արդյունքի հասնելու համար Դուք պետք է լինեք հետևողական, ֆիզիկական վարժություններ կատարեք և առողջ դիետա պահեք:
Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
- Վարունգ,
- Մեկ կիտրոնի հյութ,
- Մեկ բաժակ ջուր (250 մլ),
- 10 գ անանուխ,
- 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղ։

Սկսեք պատրաստել անանուխի թեյ: Դրանից հետո ավելացրեք կիտրոնի հյութ և կոճապղպեղ: Ապա վարունգը մանրացրեք բլենդերի մեջ և ավելացրեք կիտրոնի հյութի խառնուրդին: Հեշտ է, չէ՞: Ավելացրեք մի քանի սառույցի խորանարդներ համեղ թարմացնող ըմպելիքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն