Լյարդի բուժման ժողովրական միջոց

Բժիշկներն ասում են, որ եթե հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ չունի, առողջ է: Այդ օրգանը կատարում է ավելի քան 500 գործառույթ: Ու եթե դրա հյուսվածքները վնասված են, պետք է անհապաղ գործել:

Անանուխը, արևքուրիկը և եղերդը լեղամուղ դեղաբույսեր են: Ամեն անգամ համեղ թեյ խմելով՝ կանխարգելում եք լյարդի հիվանդությունները: Ուստի առաջարկում ենք սննդակարգում ներառել լյարդի համար բուժիչ միանգամից մի քանի ըմպելիք:

Անանուխի թեյ

Խորը ամանի մեջ 1 լ ջուր լցրեք: Ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա: Եռման վիճակի մի հասցրեք: Ավելացրեք 50 գ անանուխ: Մարմանդ կրակի վրա եփեք ևս 5 րոպե: Եփուկը վերցրեք կրակի վրայից և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:

1 նարնջի և 1 կիտրոնի հյութ քամեք: Երբ ջուրը սառի, ավելացրեք նարնջի և կիտրոնի հյութը: Խառնեք ամենը: Ավելացրեք 3 ճ/գ մեղր ու ևս մեկ անգամ խառնեք: Քամեք պատրաստի եփուկը: Խմեք օրական 1 բաժակ 2 շաբաթ:

Բույսերի խառնուրդով եփուկ

Խառնեք 1-ական ճ/գ արևքուրիկ, երիցուկի, ծիծեռնախոտի ծաղիկներ և մատուտակի արմատ: Ավելացրեք 2 ճ/գ անանուխի տերևներ: 1 ճ/գ այս խառնուրդի վրա 250 մլ ջուր լցրեք: Խառնուրդը եռացրեք, ևս 5-6 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա:

Քամեք արդեն սառած եփուկը: Խմեք 1-ական բաժակ ամեն առավոտ և 0,3-ական բաժակ՝ ճաշին և ընթրիքին: Մաքրման կուրսը տևում է 3-4 շաբաթ:

Եղերդի արմատով թուրմ

Խառնեք 2 ճ/գ եղերդի արմատ (Корень цикория) և 2 ճ/գ անանուխ: Վրան 250 մլ եռացած ջուր լցրեք և ծածկեք կափարիչով: Թողեք թրմվի 30 րոպե: Թուրմը քամեք: Խմեք 0,5-ական բաժակ օրական 2-3 անգամ 3 շաբաթ: Կարող եք նաև լյարդը մաքրել ոչ թե բույսերի խառնուրդով, այլ բույսերը հերթով եփելով ու խմելով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: