Իշիաս և այլ մկանային ձգումներ. Ինչպես ակնթարթորեն ազատվել այդ տանջող ցավից

Այս տարածված խնդիրը հանգեցնում է անտանելի ցավի եւ սահմանափակ շարժունակության:

Իշիասը հիվանդագին վիճակ է մեջքի ստորին հատվածի ցավի զգացումով, որը տեղի է ունենում նյարդերի սեղմման արդյունքում:

Ավելի ծանր դեպքերում գոտկասրբոսկրային հատվածում ցավը կարող է առաջացնել  թմրություն  ազդրերի վերին հատվածում, միզուղիների կամ աղիքների զգայունության կորուստ, ինչպես նաև առաջացնել ստորին վերջույթների աստիճանաբար սաստկացող թուլություն:

Այս երկու վարժությունները կարող են ապահովել զարմանալի արդյունք

1.Պառկած դիրքում ցավացող ոտքը խաչաձև դրեք մյուս ոտքի ծնկի վրա  և ծալեք 2 ոտքերն էլ: Այնուհետև զգույշ ձգեք ծունկը դեպի ուսը մարմնի նույն ուղղությամբ: Երբ զգաք  գերձգում, պահեք ևս 30 վայրկյան և վերադարձեք  մեկնարկային դիրքի:

Կրկնեք 3 անգամ:

  1. Պառկած դիրքում պահեք ոտքերը խաչաձև և ցավացող կողմը քաշեք մարմնի ուղղությամբ՝ պահելով ձախ ծունկը ձախ ձեռքով՝ մյուս կողմից բռնելով կոճից: Դուք պետք է ձգեք ծունկը մյուս ոտքի ուղությամբ ձեր կոճի միջոցով, մինչև կզգաք թեթև ձգում: Ապա պահեք 30 վայրկյան, թողեք և վերադարձեք մեկնարկային դիրք: Կատարեք 3 կրկնումով:
Понравилась статья? Поделиться с друзьями: