Մարդիկ նախընտրում են խնձոր, նարինջ կամ բանան ուտել, իսկ կիվին շատ հազվադեպ են ընտրում, բայց ապարդյուն, քանի որ այն պարունակում է շատ տարբեր օգտակար նյութեր:
Կիվիի միջին քաշը 100 գրամ է, 84% պարունակում է ջուր, սպիտակուցներ` 1%, ճարպեր` 1%, ածխաջրեր` 10%: Միջինով կիվիի էներգիայի արժեքը 48 կկալ է:
Քանի որ կիվին ցածր կալորիական է, նշանակում է, որ այն օգտական կլինի նաև նիհարելիս: Այն մանրաթելերի հիանալի աղբյուր է և կայունացնում է մարսելու գործընթացը: Այն ունի թույլ լուծողական ազդեցություն: Այն կարող է թեթևացնել ստամոքսի ծանրության զգացումը:

Կիվին պարունակում է վիտամին C, որը լավ է ազդում իմունային համակարգի վրա: Ցուրտ եղանակների ժամանակ, կամ համաճարակի դեպքում կանխարգելման համար ավելի լավ է ուտել օրական 2-3 կիվի: Կիվիի մեջ պարունակվող ասկորբինաթթուն մասնակցում է փոխանակման գործընթացներին, պաշտպանում է օրգանիզմը ռադիկալներից։
Հղի կանանց համար կիվին անփոխարինելի պտուղ է: Այս պտուղը անհրաժեշտ է նաև այն կանանց, ովքեր նախատեսում են հղիանալ: Կիվին ամրացնում և կարգավորում արյան ճնշումը: Բացի այդ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը: Կիվին նաև թույլ չի տալիս, որ լեղապարկում քարեր առաջանան:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն