Ինչ կլինի, եթե փոքր չափաքանակով ասպիրին ընդունեք. արդյունքն իսկապես ձեզ կգոհացնի

Փոքր չափաքանակով ասպիրինի ընդունումը կարող է օգնել քաղցկեղային հիվանդությունների բուժմանը: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Քարդիֆի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են քաղցկեղի տարբեր ձեւերով հիվանդ 520 հազար մարդկանց հիվանդության պատմությունը: Պարզվել է, որ ասպիրինի օգտագործումը 20-30 տոկոսով նվազեցրել է հիվանդների մահացության ցուցանիշը: Բացի այդ՝ զգալիորեն նվազել է նաեւ մետաստազների զարգացման հավանականությունը:

Ընդ որում՝ ասպիրինի ընդունումից դրական արդյունք է նկատվել չարորակ օնկոլոգիայի ինչպես տարածված, այնպես էլ հազվադեպ ձեւերի պարագայում:

Միաժամանակ, գիտնականներն ընդունում են հետազոտության սահմանափակ բնույթը, քանի որ այն հիմնված է եղել բացառապես դիտարկման վրա: Այս կապակցությամբ ընդգծվում է օնկոլոգիայի վրա ասպիրինի ազդեցության հստակ մեխանիզմները պարզելու անհրաժեշտությունը:

Փորձագետները նաեւ մատնանշում են ցանկացած դեղորայքի ընդունումից առաջ բժշկի հետ խորհրդակցելու կարեւորությունը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: