Ինչպես ճիշտ պատրաստել նիհարեցնող ըմպելիք կոճապղպեղով, որպեսզի ունենաք ցանկալի արդյունք

Կոճապղպեղով և լիմոնով ըմպելիք

Վերցնում ենք 1-2 թ․գդ քերիչով անցկացրած կոճապղպեղ և 1 լիմոն։ Կոճապղպեղն ու լիմոնը լցնում ենք թերմոսի մեջ, վրան ավելացնում ենք 1,5լ․ ջուր։ Թողնում ենք 4-6 ժամ։ Օգտագործելուց առաջ կարող եք մի փոքր մեղր խառնել, նոր խմել։

Խմում ենք ամեն անգամ ուտելուց 30րոպե առաջ՝ 1բաժակ։

Կոճապղպեղով և կանաչ թեյով նիհարեցնող ըմպելիք

Պատրաստում ենք կանաչ թեյ, ինչպես, որ սովորաբար պատրաստում ենք խմելու համար։ 1-2թ․գդ․ քերած կոճապղպեղի վրա լցնում ենք 1լիմոնի քամած հյութ։

Բոլոր բաղադրիչները լցնում ենք թերմոսի մեջ և թողնում, որ 2-4 ժամ թրմվի; օգտագործում ենք ամեն անգամ ուտելուց 30 րոպե առաջ 150մլ․ տաք վիճակում։

Կանաչ թեյ `կոճապղպեղով - պատրաստման ...

Այս թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել եթե՝

Ալերգիկ եք։ Հատկապես եթե ալերգիա ունեք ցիտրուսներից կամ կոճապղպեղից։

Եթե հակում ունեք արնահոսելու։

Գաստրիտով, խոցով, կոլիտով հիվանդներին։

Հղիներին կամ կերակրող մայրերին։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: