
Անանուխ Ատամի թույլ ցավի, ինչպես նաև երեխաների ատամ հանելու ժամանակ, օգտագործեք անանուխի թունդ թուրմ: Երկու ճաշի գդալ մանրացված անանուխը լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թրմեք 20 րոպե, քամեք: Ատամը ողողեք անանուխի թուրմով, իսկ անանուխի նստվածքը դրեք լնդի և այտի արանքում: Փոքր երեխայի լնդերին դրեք անանուխի թուրմի թրջոցներ:

Աղի ճարպ Ցավացող ատամի լնդի և այտի արանքում դրեք մի կտոր աղի ճարպ(ցանկալի է հին): Այդպիսի բուժումը լավ է անցկացնել գիշերը

Բազուկ Հում բազուկը քերեք մանր քերիչով և դրեք ցավացող ատամի լնդին: Պահեք 30 րոպե: Կոմպրեսները փոխեք երկու ժամվա ընթացքում:
