Երբ օրգանիզմը չի ստանում այս կամ այն վիտամինը, սկսում է ազդանշաններ տալ, որոնք էլ օգնում են պարզել, թե կոնկրետ ինչ վիտամինների պահանջ ունի:
Մենք ձեռքերը ձգում ենք առաջ այնպես, որ ափերը շրջված լինեն դեպի վեր: Սկսում ենք ծալել բոլոր մատների երկու ծայրերի հոդերը, բացառությամբ բութ մատի: Դա անում ենք միաժամանակ, մինչև մատների ծայրերը դիպչեն ափին: Այս դեպքում ափին ավելի մոտ գտնվող հոդը չենք ծալում: Եթե չեք կարողանում կատարել այս վարժությունը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, չունեք բավարար քանակությամբ վիտամին B6:
Եթե հաճախ Ձեր բերանից տհաճ հոտ է գալիս, ուրեմն հնարավոր է՝ բավարար քանակությամբ վիտամին B3 չեք ստացել:

Եթե որևէ տեղ թեթևակի վիրավորվել եք, և այդ հատվածում կապտուկ է հայտնվել, որը երկար ժամանակ չի անցնում, ապա ունեք վիտամին C- ի պակաս:
Եթե տառապում եք քրոնիկ փորկապությամբ, ապա պատճառներից մեկը կարող է լինել B վիտամինների պակասը:
Գլխապտույտն ու ականջների աղմուկը կարող են կապված լինել E, B3, Mn և K վիտամինների պակասի հետ:
Կարմրած աչքեր, մթության մեջ դանդաղ հարմարվողականություն. այս ամենը կարող է կապված լինել A և B2 վիտամինների պակասի հետ:

Թեփը կարող է ազդարարել, որ սելենի, B12 և B6 պակաս ունեք:
Դյուրաբեկ և անփայլ մազերը կարող են նաև վկայել B, F, I վիտամինների պակասի մասին:
Մազերը թափվում են. միգուցե օրգանիզմը չունի B9, C, H, ինոզիտոլ:
Անքնությունն անհանգստացնում է. պատճառը կարող են լինել B, K և Ca վիտամինները:

Հաճախ կա քթի արյունահոսություն. միգուցե դա պայմանավորված է C, B3, K վիտամինների անբավարարությամբ:
Եթե Ձեզ անհանգստացնում են պարանոցի պզուկներն ու կարմիր բծերը, ապա հնարավոր է՝ չունեք բավարար քանակությամբ A և B վիտամիններ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն