Ինչպե՞ս ազատվել դեմքի սև կետերից ընդամենը 5 րոպեում

Դեմքի սև կետերն առաջանում են փոշու և մեռած բջջային մասնիկների կուտակումներից, որոնք խցանվում են մաշկի ծակոտիներում։ Դրանց առաջացման պատճառները կարող են լինել կոսմետիկայի հաճախակի և առատ օգտագործումը, մաշկի անբավարար կամ ոչ ճիշտ խնամքը, ոչ պատշաճ կենսակերպը, մարմնի հորմոնալ փոփոխությունները և այլն, այս թերությունը նկատելիորեն փչացնում է դեմքի գեղեցկությունը և այն թաքցնելը դժվար է նույնիսկ տոնային կրեմով:

Սև կետերի դե պայքարում կարող են օգնել այս բնական միջոցները` կիտրոնն ու մեղրը։

Հարկ է նշել, որ մեղրը ոչ միայն օգնում է դեմքի սև կետերի դեմ պայքարելուն, այլև ընդհանուր առմամբ շատ օգտակար է մաշկի համար։ Այն սնուցում է մաշկը տալիս է նրան առողջ տեսք, մաքրում է և խոնավացնում։ Ունի հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններ: Եվ ամենակարևորը` մեղրը հարմար է ցանկացած մաշկի համար և կարող է օգտագործվել մի շարք նպատակների համար։

Կիտրոնն ունի նաև մաշկի համար շատ օգտակար հատկություններ, այն պարունակում է նյութեր, որոնք շատ լավ մաքրում են մաշկը:

  • Կես փորած կիտրոնի մեջ լցրեք 3-4 կաթիլ մեղր։
  • Այս մեղրով կիտրոնը քսեք Ձեր դեմքի բոլոր խնդրահարույց հատվածներին, որտեղ կան սև կետեր և թողեք 5 րոպե։
  • Ապա լվացվեք սառը ջրով։
  • Արդյունքը կտեսնեք անմիջապես, մաշկը մաքրվում է և խոնավանում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: