Ի՞նչ վտանգավոր խնդիրների մասին կարող են վկայել եղունգների վրա հայտնված սպիտակ բծերը

Եղունգների վրա հայտնված սպիտակ բծերը կարող են զգուշացնել օրգանիզմի վտանգավոր խանգարումների մասին, օրինակ՝  սրտանոթային համակարգում:

Եղունգների վիճակը հաճախ արտացոլում է մարդու սննդի բնութագրերը: Եթե ​​այն միապաղաղ է, պարունակում է շատ քիչ վիտամիններ և մակրոնուտերներ, եղունգների թիթեղները կունենան անառողջ տեսք: Դրանց վրա կարող են հայտնվել սպիտակ բծեր:

Նաև եղունգների նման «զարդարանքը» կարող է խոսել  սրտանոթային համակարգի հավանական վտանգավոր դիսֆունկցիայի մասին: Այսպիսով, աթերոսկլերոզը, արյան շրջանառության վատթարացումը,նպաստում են նրան, որ  եղունգները արյան հետ չեն ստանում բավարար սննդանյութերի պաշար՝  արդյունքում, եղունգները կորցնում են իրենց առողջ տեսն ու դրա հետ միասին առաջանում են նաև սպիտակ բծերը։

Որոշ դեպքերում, եղունգների վրա սպիտակ բծերի հայտնվելը պայմանավորված է սնկով: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք նկատել եղունգների թիթեղների վատթարացած վիճակի այլ ախտանիշեր օրինակ դրանք կարող են դեֆորմացվել, գունաթափվել կոտրատվել և այլն:

Բացի այդ, սպիտակ կետերը և կարող են մատնանշել մարմնի մեջ պոտենցիալ թունավոր նյութերի, ծանր մետաղների բարձր մակարդակ: Երբեմն սա ազդանշան է այն մասին, որ մարդը ծանր սթրես է ապրում, տառապում է նյութափոխանակության խանգարումներով, հորմոնալ դիսֆունկցիայով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: