Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը․
Պայքարում է պզուկների դեմ և հանգստացնում մաշկը․ Դուք պետք է մանրացնեք 2-3 հաբեր և խառնեք կիտրոնի հյութի հետ: Քսեք խառնուրդը բշտիկին, պահեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք:
Ազատում է միջատների խայթոցներիհետևանքով առաջացող անտանելի քորից
Ասպիրինը կարող է նաև օգնել նվազեցնել մոծակների խայթոցների հետ կապված այտուցը և քորը: Դեղահաբը ջրով խոնավացրեք և սարքեք մածուկ, քսեք այն խայթոցին և պահեք մի քանի րոպե:
Նվազեցնում է դեմքի ծակոտիները․
Ասպիրինը նորմալացնում է ճարպագեղձերի սեկրեցումը, ինչը նվազեցնում է ծակոտիների չափը, մաշկը դառնում է փայլուն և հարթ: Ահա դիմակ, որի պատրաստումը չպետք է տևի ավելի քան հինգ րոպե.
- 7 ասպիրինի հաբեր
- 3 ճաշի գդալ բնական մածուն կամ թթվասեր
- 1 ճաշի գդալ մեղր:
Դիմակը քսեք մաքուր դեմքին, պահեք 3-5 րոպե, ապա լվացեք ջրով:

Թեթևացնում է թեփը․
Թեփը ոչ միայն վատ տեսք ունի, այն կարող է նաև տհաճություն առաջացնել քորի առաջացման պատճառով: Դրանից ազատվելու համար հարկավոր է մանրացնել ասպիրինի երկու հաբեր և խառնել այնքան շամպունի հետ, որքան անհրաժեշտ է մազերը լվանալու համար:
Գործում է որպես շերտազատող․
Ացետիլսալիցիլաթթուն գերազանց է էպիդերմիսից մեռած բջիջները հեռացնելու հարցում: Կեղևազերծող միջոց պատրաստելու համար պարզապես խառնեք ասպիրինի մի քանի հաբեր ջրի հետ: Քսեք խառնուրդը Ձեր մաշկի վրա, թողեք այն մի քանի րոպե, այնուհետև մերսեք և լվացեք ջրով: Եթե զգայուն մաշկ ունեք, օգտագործեք այս միջոցն ավելի նրբորեն, քանի որ այն կարող է գրգռում առաջացնել:
Օգնում է թեթևացնել ոտքերի կոշտուկները․
Այս հաբերը կարող են նաև Ձեր ոտքերն ավելի փափուկ դարձնել, քանի որ թթուն գերազանց է մեռած մաշկը հեռացնելու համար: Մանրացրեք յոթ հաբեր, խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութով և մածուկ պատրաստեք: Քսեք խառնուրդը ոտքերին, տաքացրեք 10 րոպե: Դրանից հետո քսեք խնդրահարույց հատվածներին պեմզա քար:

Վերականգնում է վնասված մազերը․
Ասպիրինից նույնիսկ մազերը կարող են օգուտ քաղել: Այն նրանց հարթ և փայլուն է դարձնում և ներկելուց հետո օգնում է պահպանել գույնը: Ասպիրինի հաբերը լուծեք մի բաժակ տաք ջրի մեջ: Շամպունով լվանալուց հետո այս դիմակը քսեք մազերին: Թողեք այն 15 րոպե, ապա լվացեք:
Հեռացնում է հագուստի վրայից քրտինքի բծերը․
Ասպիրինը կարող է երկարացնել հագուստի կյանքը, որը, Ձեր կարծիքով, կեղտոտված է քրտինքի բծերով: Ասպիրինի դեղահաբը խառնեք տաք ջրի հետ, քսեք բծերին և թողեք ամբողջ գիշեր: Դրանից հետո լվացեք հագուստը սովորականի պես և վայելեք արդյունքը:
Մաքրում է լոգարանում օճառի բծերը․
Նրանց համար, ովքեր հոգնել են օճառի շերտերը մաքրելուց, կա մի հիանալի եղանակ. Հինգ ասպիրինի հաբեր մանրացրեք և ավելացրեք մեկ ճաշի գդալ մաքրող միջոց: Քսեք խառնուրդը մակերեսին, թողեք այն կես ժամ, ապա հեշտությամբ կարող եք հեռացնել սպունգով:
Երկարացնում է կտրված ծաղիկների կյանքը․
Ծաղկեփունջը ծաղկամանի մեջ ավելի երկար կմնա, եթե ասպիրինի դեղահաբը նետեք ջրի մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցը փոխում է ջրի pH– ն ու դրանում մանրէների վերարտադրությունը դանդաղեցնում է: Այս հնարքը հատկապես լավ է գործում վարդերի դեպքում:
Խորհուրդ ենք տալիս նախքան այս խորհուրդները կիրառելը խորհրդակցեք բժշկի կամ մաշկաբանի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն