Երիկամային հիվանդությունների դեպքում կօգնի այս հրաշալի բույսը

Եթե տառապում եք երիկամների հիվանդություններից, ապա խորհուրդ ենք տալիս 0,5 լիտր եռացրած ջրի մեջ լցնել 3 ճաշի գդալ հաղաղջի թակած տերևներ։ Քամել 15-20 րոպե անց, լուծույթը եռացնել, դրա մեջ լցնել 2 ճաշի գդալ հաղարջի հատապտուղներ և թողնել թրմվի մինչև սառչելը:

Խմեք 0.5 բաժակ, ուտելվ նաև հատապտուղները: Ամեն օր պատրաստեք թարմ լուծույթ: Բուժման ընթացքը 1 ամիս է: Դուք կբուժեք ոչ միայն երիկամները, այլև ամբողջ օրգանիզմը:

Նեվրալգիան նահանջում է, եթե 4 ճ․գ. սև հաղարջի չորացրած թակած տերևները խառնեք 1,5 կիտրոնի քերած կեղևի և 3 թ․գ․ չոր թուրինջախոտի հետ, լցրեք 500 մլ եռացրած ջրի մեջ։ Թրմեցրեք 6 ժամ, քամեք և խմեք 100 մլ ուտելուց կես ժամ առաջ:

Ռևմատիզմի, հոդատապի դեպքում հետևյալ լուծույթը կտա մեծ արդյունքներ. 10-12 հատ հաղարջի տերևները լցրեք 0,5 լ եռացրած ջրի մեջ, թրմեցրեք մինչև սառչի: Խմեք կես բաժակ օրական 4-6 անգամ:

Լիմֆյան հանգույցների տուբերկուլյոզ․ 3 ճաշի գդալ հաղարջի թակած տերևներ լցրեք 0,5 լ եռացրած ջրի մեջ: Թրմեցրեք 2 ժամ, որից հետո քամեք: Խմեք կես բաժակ օրական 4 անգամ: Բուժումը շարունակական է:

Ականջների աղմուկ․ Աղմուկի պատճառները կարող են տարբեր լինել․ վարակիչ հիվանդություններ, աթերոսկլերոզ, նյութափոխանակության և արյան հիվանդություններ, թունավորումներ թմրամիջոցների, նիկոտինի, ալկոհոլի, հանքային թունավորումների, աղմուկի և վիրաբուժական տրավմաների հետ:

Բժիշկները սովորաբար նշանակում են վիտամիններ B1, B2, A, նիկոտինաթթու, յոդի պատրաստուկներ և այս հիվանդության բուժման համար այլ միջոցներ: Բայց կան այս հիվանդության բուժման այլընտրանքային մեթոդներ:

Օրինակ, հաղարջի տերևները, ծաղիկները կամ յասաման տերևները, սև թանթրվենու տերևները կամ ծաղիկները կարող եք հավասար մասերով խառնել, իսկ հետո այդ խառնուրդից 2 ճ․գ․ լցնել 0,5 լ եռացրած ջրի մեջ և 20 րոպե եփեք այն ջրային բաղնիքի կոնտեյներում՝ ժամանակ առ ժամանալ խառնելով: Դրանից հետո թրմեցրեք սենյակային ջերմաստիճանում 10 րոպե և քամեք: Օգտագործեք 70 մլ ուտելուց 15-20 րոպե առաջ, օրը 3 անգամ մինչև վերականգնվեք:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: