Եղունգները ճյուղավորվում են և կոտրվում, ապա այս 4 պարզ տարբերակները կօգնեն Ձեզ շտկել այդ խնդիրը

Յուրաքանչյուր կին երազում է խնամված տեսք ունենալ, իսկ կնոջ ձեռքերը նրա այցեքարտն են: Կյանքի ժամանակակից տեմպերով դժվար է պարբերաբար ժամանակ գտնել ինքներդ Ձեզ համար: Հետևաբար, մենք Ձեզ առաջարկում ենք մի քանի մեթոդներ, որոնք շատ ժամանակ չեն պահանջի, բայց արդյունքը հաճելի կլինի:

Հոգ տարեք ինքներդ Ձեր մասին և եղեք առողջ ու գեղեցիկ:

Վաննա 1.

Քայլ 1. 1 ճաշի գդալ սովորական ծովային աղ լուծեք 0,5 լ տաք ջրի մեջ:

Քայլ 2. Ճզմեք կիտրոնի հյութը: Ջրի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ հյութ և խառնեք։

Քայլ 3. Եղունգները թաթախեք ջրի մեջ և պահեք 20 րոպե: Լվացեք ձեռքերը տաք ջրով և քսեք խոնավեցնող միջոց:

Բուժման ցիկլ. Այս ընթացակարգը պետք է արվի ամեն օր: Տևողությունը 2 շաբաթ:

Արդյունք. Եղունգներն ամրապնդվում են: Դադարեցվում է ճյուղավորումը: Դեղնավուն երանգն անհետանում է, եղունգները սպիտակեցվում են:

Վաննա 2․

Քայլ 1. 1 ճաշի գդալ աղ նոսրացրեք 0,5 լիտր տաք ջրի մեջ (կարող եք օգտագործել սեղանի աղ կամ ծովային աղ):

Քայլ 2. Ջրի մեջ ավելացրեք 3-5 կաթիլ յոդ և խառնեք։

Քայլ 3. Եղունգները թաթախեք ջրի մեջ և պահեք 10-15 րոպե: Լվացեք ձեռքերը տաք ջրով և քսեք խոնավեցնող միջոց:

Բուժման ցիկլ. Ընթացակարգը պետք է արվի շաբաթը 2-3 անգամ: Տևողությունը 2 շաբաթ:

Արդյունք. Եղունգներն ամրապնդվում են: Դադարեցվում է ճյուղավորումը: Եղունգի մակերեսը դառնում է ավելի հարթ:

Վաննա 3․

Քայլ 1. Պատրաստեք բուսական խառնուրդ: Միացրեք երիցուկի չոր ծաղիկները, կռատուկի արմատը, արևքուրիկ ու եզան լեզու: Յուրաքանչյուրից մեկ ճաշի գդալ։  Լցրեք խառնուրդը 1 լիտր եռացրած ջրի մեջ: Թողեք մեկ ժամ եփվի և քամեք։

Քայլ 2. Տաք թուրմին ավելացրեք գերչակի յուղի մի քանի կաթիլ:

Քայլ 3. Եղունգները թաթախեք ջրի մեջ և պահեք 30 րոպե: Ձեռքերն անհրաժեշտ չէ ջրով լվանալ անմիջապես քսեք խոնավեցնող միջոց:

Բուժման ցիկլ. Ընթացակարգը պետք է արվի ամեն օր: Տևողությունը ըստ արդյունքի:

Արդյունքը. Եղունգները դառնում են ամուր և խիտ: Եղունգների թիթեղը խտանում է: Աճը արագանում է:

Վաննա 4․

Քայլ 1. Ջրային բաղնիքում տաքացրեք 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Առանց եռման, հեռացրեք կրակից:

Քայլ 2. Տաք յուղին ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր: Մանրակրկիտ խառնեք: Յուղը հովացրեք:

Քայլ 3. Հարեք ձուն և խառնեք կարագը:

Քայլ 4. Եղունգները թաթախեք վաննայի մեջ և պահեք 10-15 րոպե: Լվացեք ձեռքերը տաք ջրով՝ առանց օճառ օգտագործելու: Ընթացակարգից հետո կրեմ մի քսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: