Եթե ​​Ձեր ոտքերը ցավում են, ապա այս պարզ բաղադրատոմսը կօգնի Ձեզ

Տարիներ առաջ ոտքերս ցավից գիշերները չէի կարողանում քնել. Չգիտեի, թե որտեղ և ինչ դիրքում դրանք դնեմ: Արդյունքն անքուն գիշերներն էին, քնի պակասը, հոգնածությունն ու դյուրագրգռությունը: Բայց մեր ոտքերը մեր հենարանն են, և ես գտա միջոց ոտքերիս բուժման համար:

2-3 լիտր տաք ջուր լցրեցի  դույլի մեջ, և դրա մեջ լցրեցի լվացքի օճառ, խառնեցի այնքան, մինչև որ ջուրը սպիտակեց կաթի պես: Ավելացրեցի մի բուռ սոդա և ծովային աղ, խառնեցի, որպեսզի լուծվի, ավելացրեցի տաք ջուր, և 10 կաթիլ յոդ: Ոտքերս 15 րոպե դրեցի այս լուծույթի մեջ, և ոչ մի րոպե ավել, հակառակ դեպքում հակառակ գործընթացը կսկսվի: Այս ընթացքում լուծույթը ոտքերից հանում է ամբողջ ցավը:

Սրբեցի ոտքերս սրբիչով, քսեցի կրեմ  (կարող եք օգտագործել նաև ձիթապտղի յուղ), մերսեցի ոտքերս, հագա բրդյա գուլպաներ և պառկեցի քնելու:

Լուծույթն օգտագործել եմ 3 անգամ, ամեն անգամ ջուրը տաքացնելով ցանկալի ջերմաստիճանի և ավելացնելով ևս 10 կաթիլ յոդ, պահպանելով նույն 15 րոպեն: 3 անգամ օգտագործելուց հետո պատրաստեցի թարմ լուծույթ:

Կատարեք 10-12 պրոցեդուրա (ամեն օր), ապա ընդմիջում՝ հետագայում նաև ըստ Ձեր բարեկեցության: Նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն երակների հետ (վարիկոզ լայնացում և տրոմբ), լուծույթը ոչ թե եռացրեք, այլ մի փոքր տաքացրեք:

Առաջին պրոցեդուրայից հետո ես հանգիստ քնում էի, իսկ 10 պրոցեդուրայից հետո մոռացա, թե ինչպես են ոտքերս ցնցվում ցավից: Ոտքերս ինձ << շնորհակալություն>> հայտնեցին նման խնամքի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: