Դեմքին ի հայտ եկած փոփոխություններ, որոնք ահազանգում են օրգանիզմի առողջական խնդիրների մասին․կարդացեք և եղեք տեղեկացված

Հնագույն չինական բժշկության համաձայն` մաշկի վրա ի հայտ են գալիս առողջական խնդիրների և առանձին օրգանների հիվանդությունների առաջին նախանշանները: Նախանշաններն ու դրանցով արտահայտված հիվանդությունների մասին տեղեկացնում է healthyfoodteam.com-ը:

Ճակատին ի հայտ եկող բշտիկներն ու յուղոտ մաշկը վկայում են բարակ աղու կամ միզապարկի հիվանդության մասին, իսկ դրա պատճառը կարող է լինել բարձր յուղայնությամբ կամ կալորիականությամբ հարուստ սնունդը, որը խոչընդոտում է մարսողությանը, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումը և սթրեսը:

Հոնքերի շուրջ ի հայտ եկող բշտիկներն ու յուղոտ մաշկը վկայում են լյարդի գործառույթների խանգարման մասին, որի պատճառն է վատ մարսողությունը, կարմիր մսի չարաշահումը կամ ալերգիան որոշակի սննդամթերքի նկատմամբ:

Աչքերի տակ առկա  այտուցը, մուգ մաշկը, մազանոթները պայմանավորված են երիկամների հետ կապված խնդիրներով, որոնց պատճառն արյան վատ շրջանառությունն է, անկանոն սրտխփոցը կամ ծխելը:

Քթի վրա ի հայտ եկող բշտիկները խոսում են սրտի հիվանդությունների մասին, որի պատճառը կարող է լինել օդի աղտոտվածությունը, հիպերտոնիան, արյան վատ շրջանառությունը, շատ ժամանակ փակ տարածքում մնալը:

Այտերի վրայի բշտիկներն ու յուղոտ մաշկը խոսում են երիկամների և թոքերի խանգարման մասին, որի պատճառը շաքարի չափազանց շատ օգտագործումն է, ծխելը, արագ սնունդը, սթրեսը:

Շուրթերի և կզակի շուրջ ` մաշկի գունատությունը, բշտիկները, սև կետերը ստամոքսի խանգարման նախանշաններն են, որի պատճառ կարող է լինել  ճարպային սնունդը, կոֆեինը և ալկոհոլը, մեծ քանակությամբ շաքարը, քնի պակասը և սթրեսը:

Նյութի աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: