Գիտնականները կանխատեսել են նոր մահացու համաճարակ

Գիտնականները կանխատեսել են մահաբեր համաճարակի հնարավոր առաջացումը: Այս մասին հայտնում է Science Daily-ն:

Մասնագետներն իմացել են, որ «Clostridium difficile» բակտերիան անհավանական տեմպերով էվոլյուցիայի է ենթարկվում և կորցնում ախտահանող միջոցների նկատմամբ զգայունությունը: Բացի դրանից՝ տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնող բակտերիան արագ տարածվում է:

Գիտնականները հետազոտել են «Clostridium difficile»-ի 906 շտամ, որոնք առանձնացվել են մարդկանց, կենդանիների օրգանիզմներից ու շրջակա միջավայրից:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: