Շատերի մոտ հարց է առաջանում. Ինչու՞ է հենց Ճապոնիայում կամ Կորեայում պատրաստվող հակատարիքային պատրաստուկներում հիմքը բրնձի ալյուրը։ Այն նույնիսկ պարունակվում է Արևելյան Ասիայում արտադրվող դիմափոշի և ստվարաներկ պարունակող կոսմետիկայի մեջ։
![]()
Ալյուրի առանձնահատկությունը և հնագույն բաղադրատոմսի օգտագործման առավելությունները.
- Կնճիռների հարթեցում,
- Փափուկ պիլինգ,
- Չի գրգռում զգայուն մաշկը, չի առաջացնում որևէ ալերգիկ ռեակցիա,
- Բարելավում է արտաքին տեսքը, հեռացնում տարիքային բծերը,
- Յուղազերծում է մաշկը և խստացնում ծակոտիները,
- Օգնում է պզուկների և սև կետերի դեմ պայքարում,
- Ազատում է բորբոքումից,
- Առաձգականություն է հաղորդում մաշկին։

Բրնձի ալյուրը իր բաղադրության մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն իր մեղմ մերսման հատկությունների հետ միասին առաջացնում է կոլագենի արտադրություն և դրանով նորացնում մաշկը: Դա հանգեցնում է մաշկի վիճակի ընդհանուր բարելավմանը և հստակ հատկություններ է հաղորդում դեմքի օվալին։ Վիտամինների և միկրոէլեմենտների հարուստ կազմի շնորհիվ այն խոնավեցնում է և իր մեջ պահպանում ջուրը:
Բաղադրատոմսեր բրնձի ալյուրով.
Ստորև մենք կներկայացնենք մի քանի եզակի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունը և, անհրաժեշտության դեպքում, վերականգնել դրա վիճակը:
Սկրաբ.
Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2-3 թեյի գդալ բրնձի ալյուր և խառնել մի գդալ տաք կաթի հետ: Տարածել հավասարապես մաշկի վրա և թողնել ներծծվի 3 րոպե: 5 րոպե հետո մատների ծայրերով նրբորեն մերսեք և լվացեք ջրով։

Հանգստացնող կոմպրես.
2-3 թեյի գդալ ալյուր լուծեք մի բաժակ լավ տաքացրած ջրի մեջ, մանրակրկիտ խառնեք և սրբիչը կամ մի կտոր մանրակրկիտ ներծծեք ստացված լուծույթի մեջ, ապա քամեք և դրեք դեմքի կամ պարանոցի հատվածին։
Ամրացնող սառույց․
Նախկին բաղադրատոմսից մնացած ջուրը նույնպես կարող եք օգտագրծել։ Լցրեք այն սառույցի ամանի մեջ և դրեք սառնարանում։ Քսեք ստացված սառույցը դեմքի մաշկին առվտյան և երեկոյան քնելուց առաջ։
Հարթեցնող դիմակ․
Անհրաժեշտ է 2 ճաշի գդալ յուղոտ թթվասեր և մեկ գդալ ալյուր։ Լավ խառնեք և հավասարաչափ քսեք ամբողջ դեմքին և պարանոցին։ 25 րոպե անց կարող եք լվանալ տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն