Աղիքների և ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը բարելավելու համար շատ կարևոր է խմել ջուր օրական՝ մոտ 2 լիտր։ Սովորաբար, փորկապության ամենատարածված պատճառները վատ սննդակարգն ու նստակյաց ապրելակերպն են: Փորկապությունը կարող է հանգեցնել աղիքային անհանգստության, ցավի ու փքվածության և այլ խնդիրների: Այս խնդիրը լուծելու համար կարող եք օգտագործել բնական թուրմեր: Շարունակեք կարդալ և պարզել բաղադրատոմսերը:
Ի՞նչ է փորկապությունը և ինչի՞ց է դա առաջանում․
Փորկապությունը աղիքի ամբողջական շարժման հետ կապված խնդիր է: Ամենատարածված պատճառներն են.
- Վատ սնուցում
- Ցածր մանրաթելային կերակուրներ ուտելը
- Պասիվ ապրելակերպ
- Վրժությունների բացակայություն։

Որոշ մարդկանց մոտ փորկապությունը կարող է առաջանալ վերը նկարագրվածից բացի այլ պայմաններով, օրինակ՝
- Լյարդի հիվանդություն
- Աղիքի խանգարում
- Հղիություն
- Դաշտան
Փորկապության ախտանիշները ներառում են.
- Աղիները դատարկելու դժվարություն
- Աղիքների ցավ
- Որովայնի բորբոքում
- Աղիքի անկանոն շարժումներ։

Ինչ թուրմեր են լավագույնը փորկապության համար․
Այս իրավիճակի դեմ պայքարի հնարավոր լուծումը կարող է լինել բնական միջոցների օգտագործումը, ինչպիսիք են թուլացնող հատկություններ ունեցող բույսերը: Այս բնական փուրմը, ինչպես նաև ամենօրյա ֆիզիկական վարժությունները, լավ սնունդը և օրական երկու լիտր ջուրը, Ձեր իդեալական դաշնակիցն են այս խնդրի դեմ պայքարում:
Ստորև մենք Ձեզ ցույց կտանք հիմնական լուծույթները` թուլացնող հատկություններով, որոնք պատրաստված են բնական բաղադրիչներից, ինչպիսիք են կտավատը, փափկամազը կամ եղինջը: Այնուամենայնիվ, եթե փորկապությունը շարունակվում է, Դուք պետք է դիմեք բժշկի:
Կտավատով թուրմ․
Բաղադրությունը․
- 1 բաժակ ջուր
- 1 ճ․գ․ կտավատի սերմ։

Պատրաստումն ու օգտագործումը․
Նախ եռացրեք ջուրը 3 րոպե, հանեք կրակից, ավելացրեք կտավատի սերմեր և թողեք մի քանի րոպե թրմվի: Ապա քամեք և խմեք: Դուք կարող եք քաղցրացնել այն մի փոքր մեղրով: Խմեք մի բաժակ նախաճաշից առաջ, այնուհետև մեկ այլ բաժին ամբողջ օրվա ընթացքում ցերեկը:
Վարսակի փաթիլներով թուրմ․
Բաղադրությունը․
- 1 բաժակ ջուր,
- 1 ճ․գ․ վարսակի փաթիլներ։
Պատրաստումն ու օգտագործումը․
Միավորել երկու բաղադրիչներն ու եփեք 5 րոպե: Ապա հանեք կրակից և թողեք սառչի: Վերջապես, քամեք և խմեք:

Եղինջով թուրմ․
Բաղադրությունը․
- 1 բուռ եղինջի տերև,
- 1 բաժակ ջուր։
Պատրաստումն ու օգտագործումը․
Տերևները եռացրեք 15 րոպե, հանեք կրակից և թողեք սառչի ևս 10 րոպե, ապա քամեք և խմեք առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ հետո ևս երկու անգամ հիմնական կերակուրներից հետո:
Ալոե վերայի թուրմ․
Բաղադրությունը․
- 1 հատ ալոե վերա (ափի չափ),
- 2 բաժակ ջուր,
- 1/2 կիտրոնի հյութ։

Պատրաստումն ու օգտագործումը․
Ալոե վերան մի քանի րոպե եփեք ջրի մեջ: Դրանից հետո հանեք կրակից և մանրացրեք բլենդերի մեջ: Ավելացրեք կիտրոնի հյութ և խմել տաք վիճակում: Խորհուրդ ենք տալիս խմել մեկ բաժակ դատարկ ստամոքսին, իսկ հետո մեկ այլ բաժակ՝ ճաշից կամ ընթրիքից հետո:
Մոլոշավարդի թուրմ․
Բաղադրությունը․
- 1 բուռ մոլոշավարդի տերև,
- 1 բաժակ ջուր։
Պատրաստումն ու օգտագործումը․
Նախ, ջուրը եռացրեք և տերևները եփեք 10 րոպե, ապա հանեք դրանք կրակից և թողեք թրմվի, նախքան քամելը: Խմեք օրական երեք անգամ: Սա կօգնի Ձեզ ավելի արագ դուրս հանել տոքսինները և ավելի լավ մարսել սնունդը:
Այս բնական թուրմերը նույնպես հիանալի են ստամոքսի ցավերը թեթևացնելու համար, որոնք կարող են Ձեզ ամեն օր անհանգստացնել: Այնուամենայնիվ, եթե խնդիրը դառնում է քրոնիկ, հիշեք, որ պետք է խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն