Արմավ․ բնական դեղամիջոց մի շարք հիվանդությունների դեպքում

Արմավը պարունակում է 60-65% ածխաջրեր` ամենաբարձր տոկոսը մյուս մրգերի համեմատ` պղինձ, երկաթ, մագնեզիում, ցինկ, մանգան, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, ալյումին, կադմիում, կոբալտ, ծծումբ, բոր, սպիտակուց, յուղ, 23 տարբեր տեսակի ամինաթթուներ, որոնք բացակայում են մնացած պտուղների մեծ մասում:

Վիտամիններ A, A1, C, B1, B2, B6, նիացին, ռիբոֆլամին, ինչպես նաև պանոտենիկ թթու, որոնք նպաստում են ածխաջրերի մարսողականությանը, կարգավորում են արյան գլյուկոզան և ճարպաթթուների պարունակությունը:

Պեկտին՝ դիետիկ մանրաթել, որն իջեցնում է քաղցկեղի առաջացման հնարավոր վտանգը:

Ֆտորիդ, որը պաշտպանում է ատամները քայքայումից:

Սելենը նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը և նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավոր վտանգը:

Բուսական  սննդի մեծ մասի նման արմավը խոլեստերին չի պարունակում:

Շնորհիվ այն փաստի, որ արմավը ցածր կալորիականություն ունի և հսկայական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում, խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր տեսակի քաղցրավենիքների փոխարեն, ովքեր հավատարիմ են դիետային կամ պարզապես փորձում են նորմալ պահել իրենց քաշը:

Դրանք լայնորեն օգտագործվում էին տարբեր ուռուցքային հիվանդությունների, տուբերկուլյոզի, գոյացությունների, վարակիչ և այլ հիվանդությունների դեմ պայքարում:

Համարվում է, որ չորացրած արմավը բարենպաստ ազդեցություն են ունենում ուղեղի վրա՝  ավելացնելով դրա արտադրողականությունը 20% -ով կամ ավելին:

Հին ժամանակներից ի վեր  արմավը  հայտնի է իր բուժիչ հատկություններով:

Համարվում էր, որ արմավենու պտուղները հաղորդում են ուժ, դիմացկունություն, բարձրացնում են կյանքի տևողությունը, բարձրացնում են տղամարդկանց սեռական պոտենցիան:

Նրանք ամրացնում են սիրտը, լյարդը և երիկամները, նպաստում են աղիքներում օգտակար բակտերիաների զարգացմանը, պահպանում են մարմնի թթվային հավասարակշռությունը և սնուցում են արյունը, նպաստում են ուղեղի արմատային վերջավորությունների զարգացմանը, ուժեղացնում են օրգանիզմում տարբեր վարակներին դիմակայելու ունակությունները, այդ թվում ` վիրուսային:

Արմավը նույնպես օգտակար է սակավարյունության և հիպերտոնիկ հիվանդությունների, կրծքավանդակի և թոքերի համար, հանգստացնում է հազը և նպաստում է խորխի մաքրմանը, ինչը ծայրաստիճան օգտակար է ուղեղի գործունեության համար:

Արմավով պարունակվող սննդային մանրաթելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հնարավոր վտանգը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: