Արդյունավետ տնական միջոց՝ եղունգների սնկի դեմ

Ձեռքերի և ոտքերի սնկից կարելի է ազատվել առանց թանկարժեք պրեպարատների օգտագործման:

Ներկայացնում ենք միջոց, որը կարող եք ինքնուրույն պատրաստել: Դրա հիմնական բաղադրիչը քրքումն է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ:

Սնկի դեմ միջոցի համար անհրաժեշտ բաղադրիչներ.

  • քրքում՝ 30գ կամ 3ճ.գ.
  • կոկոսի յուղ՝ 45գ կամ 3ճ.գ.

Ինչպես պատրաստել.

Կոկոսի յուղը հարկավոր է տաքացնել, բայց չեռացնել: Այդ կերպ յուղը հեղուկի կվերածվի: Ավելացրեք քրքումի փոշին և լավ խառնեք՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Պիտի ստացվի քսուկանման զանգված:

Երբ խառնուրդը սառի, լցրեք այն ապակե տարայի մեջ և փակեք: Սնկի դեմ տնական միջոցը պատրաստ է օգտագործման:

Картинки по запросу եղունգների սունկ

Կիրառման եղանակ.

Միջոցն օգտագործելը շատ հեշտ է: Քսեք այն ախտահարված եղունգին և շփեք 2-3 րոպե: Հետո հարկավոր է հանգիստ նստել մոտ 30 րոպե՝ խուսափելով որևէ բանի հետ եղունգի կոնտակտից, այն պիտի մնա բաց վիճակում:

Կես ժամ անց չոր անձեռոցիկով մաքրեք քսուկի մնացորդները և վերադարձեք սովորական ապրելակերպին:

Բացի եղունգից, քսուկը կարելի է օգտագործել նաև այլ մասերում, օրինակ՝ կրունկների հատվածում: Օգտագործեք այն ամեն օր, ցանկալի է քնելուց առաջ և շուտով ակնհայտ կլինի դրական արդյունքը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: