Արդեն 2-րդ օգտագործումից հետո այս դեմքի դիմակը կհեռացնի պզուկների սպիները, բշտիկներն ու կնճիռները

Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ տեսք, ուրեմն պետք է հոգ տանեք Ձեր մաշկի մասին: Ակնհայտ է, որ Դուք կարող եք օգտագործել շատ դիմահարդարում ՝ Ձեր մաշկի վրայի սպիերը կամ բշտիկները թաքցնելու համար: Բայց այս ամենը ժամանակավոր է: Լավագույն տարբերակն այն է, որ օգնեք Ձեր մաշկին ունենալ հարթ հյուսվածք և առողջ փայլ:

Դեմքի գեղեցիկ մաշկը, դա այն մաշկն է, որի վրա չկան պզուկների սպիներ, կնճիռներ և տարիքային բծեր: Չնայած տարիքային բծերը և կնճիռները մեզանից յուրաքանչյուրի մոտ տարիքի հետ է առաջանում, բայց դրանց տեսքը և որակը հնարավոր է վերահսկել:

Ահա դեմքի մաշկի համար մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք բարելավել Ձեր մաշկի վիճակը:

Դեմքի դիմակների բաղադրատոմսեր․

Դարչին, կիտրոն, մեղր և ընկույզ․

Դուք նվազեցնում եք բակտերիալ հիվանդությունների հետևանքները, երբ դարչին եք օգտագործում, քանի որ այն ունի գերազանց հակամանրէային հատկություններ:

Հանգստացնող հատկությունների շնորհիվ Ձեր մաշկի սպիերը կվերանան, մինչդեռ կիտրոնն ու օրգանական մեղրը հասանելի կլինեն հակաբակտերիալ հատկություններով, որոնք կստերիլիզացնեն և կվերականգնեն Ձեր մաշկի բորբոքային պրոցեսը:

Անհրաժեշտ է․

  • Մեղր — 1 թեյի գդալ,
  • Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ,
  • Դարչին — ½ թեյի գդալ,
  • Մշկընկույզ — ½ թեյի գդալ։

 

Պատրաստումը․

  1. Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:
  2. Դուք կարող եք նվազեցնել կիտրոնի հյութի քանակը, եթե ունեք նուրբ մաշկ:
  3. Դիմակը քսեք դեմքին՝ խուսափելով շրթունքներից և աչքերից:
  4. Դիմակը թողեք ավելի քան 30 րոպե, եթե զգում եք ծակծկոցներ, ապա 10 րոպե:
  5. Լվացեք տաք ջրով:
  6. Որոշ ժամանակ անց քսեք խոնավեցնող կրեմ:

Քրքում և Ալոե Վերա․

Թե քրքումը և թե ալոե վերան հարստացնում են Ձեր մաշկը շատ սպիտակուցներով, պոլիսաքարիդներով և հավելանյութերով:

Պարզապես խառնեք բաղադրիչները` դիմակի պատրաստման համար: Քսեք այն Ձեր դեմքին և թողեք այն մոտ 20 րոպե, որից հետո այն պետք է լվանաք տաք ջրով:

Մեղր և կաթ․

Կաթն ու օրգանական մեղրը համատեղելով կստանաք հիանալի դիմակ, որը կփրկի Ձեր մաշկը կարմրությունից։

Անհրաժեշտ է․

  • Յոգուրտ կամ կաթ — 1 ճաշի գդալ,
  • Օրգանական մեղր — 1 ճաշի գդալ։

Պատրաստումը․

  1. Խառնեք մեղրն ու կաթն ամբողջությամբ:
  2. Խառնուրդը քսելու համար օգտագործեք բամբակ:
  3. Դիմակը թողեք Ձեր դեմքին 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
  4. Բանանի և ավոկադոյի համադրություն․
  5. Երբ օգտագործում եք այս երկու բնական մթերքները, ստանում եք շատ հանքանյութեր և անհրաժեշտ վիտամիններ:
  6. Մանրացրեք բանանն ու ավոկադոն և խառնեք դրանք բլենդերի միջոցով, եթե ունեք ձիթապտի յուղ կամ մեղր, դրանք կարող եք ներառել խառնուրդի մեջ:
  7. Լվացեք Ձեր դեմքը, ապա քսեք խառնուրդը և թողեք 30 րոպե, ապա այն լվացեք տաք ջրով:

Դեմքի դիմակ պապայայով․

Պապայան օգնում է պայքարել կնճիռների և տարիքային բծերի դեմ: Այն նաև ամրացնում է մաշկը՝ դրանով իսկ հաղորդելով երիտասարդ տեսք:

Այն բաղկացած է սպիտակուցից, որոնք նվազեցնում են մաշկի գրգռումները:

Պարզապես կտրատեք պապայան և խառնեք մեղրով: Այնուհետև դիմակը քսեք դեմքի՝ ըստ ցանկության նաև պարանոցի վրա և թողնեք այն 10 րոպե, որպեսզի հեռացնեք մաշկի մեռած բջիջները՝ այն դարձնելով հարթ և փայլուն:

Դեմքի այս տնական դիմակները հիանալի խոնավեցնում են մաշկը և հեռացնում են Ձեր մեռած մաշկի բջիջներից:

Նրանք նաև ունեն հակամանրէային հատկություններ՝ մանրեների դեմ պայքարելու համար: Փորձեք այս դիմակներից որևէ մեկը Ձեր մաշկը հարթեցնելու և սնուցելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: