Այս պարզ հնարքը կվերականգնի Ձեր մազերի աճը, և բոլորը կնախանձեն դրանց փայլին ու ծավալին

Մազերը, հատկապես կանանց մոտ, գեղեցկության առավել վառ տարրերից մեկն է: Այնուամենայնիվ, քանի որ մենք անընդհատ բարձր ջերմաստիճաններ ենք կիրառում դրանց վրա, ներառյալ շտկում, ներկում, չորացում, մեր մազերի որակը զգալիորեն վատթարանում է, և դրանք դառնում են անորակ, փխրուն, սկսում են թափվել, վատ աճել և ճյուղավորվել:

Բարեբախտաբար, կա բնական շամպունի բաղադրատոմս, որը կարճ ժամանակում կվերականգնի Ձեր մազերի փայլը, ծավալն ու առողջությունը: Տնական բաղադրատոմսը, որն այսօր մենք առաջարկում ենք, շատ կարճ ժամանակահատվածում տալիս է ֆանտաստիկ արդյունքներ: Այսինքն, մեկ ամիս անց Ձեր մազերը շատ ավելի լավ տեսք կունենան:

Այս շամպունը հիանալի էֆեկտներ է տալիս մազերին՝ իր հզոր և առողջ բաղադրիչների շնորհիվ: Այսինքն, դրա միացությունները պարունակում են բարձր բուժիչ հատկություններ, ուստի դրանց համադրությունը հիանալի սնուցում է մազերի և գլխամաշկի համար:

Եղինջ․

Եղինջը գլխի և մազերի առողջության ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այն խթանում է գլխի արյան հոսքը և այդպիսով արագացնում մազերի աճը:

Գերչակի յուղ․

Սա հիանալի յուղ է՝ հարուստ վիտամին E և ռիկինոլիկ թթուով: Այն նպաստում է մազերի առողջ աճին և իր հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկությունների շնորհիվ կանխում է թեփի և բակտերիաների տարածումը գլխամաշկի վրա:

Պանթենոլ․

Պանտոտենաթթուն կամ վիտամին B5- ը խթանում է գլխամաշկի առողջությունը և մազերի վերականգնման գործընթացը:

Բաղադրությունը․

  • 500 մլ սովորական շամպուն (առանց վնասակար հավելումների),
  • Վիտամիններ B1, B5, B6 1 ամպուլ,
  • 50 մլ գերչակի յուղ,
  • 100 մլ պանթենոլի ջրային լուծույթ,
  • 30 մլ եղինջի ալկոհոլային թուրմ։
  • Պատրաստման եղանակը.
  • Բոլոր բաղադրիչները շատ լավ խառնեք։ Շամպունը պատրաստ է:

Օգտագործումը.

Օգտագործելուց առաջ լավ թափահարեք շիշը: Կիրառեք այս խառնուրդը Ձեր գլխի և մազերի վրա և նրբորեն մերսեք: Դրանից հետո թողեք, որ մի քանի րոպե գործի և լվացվի: Բացի այդ, խորհուրդ է տրվում օգտագործել նաև եղինջի թեյ, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը և կարգավորում հորմոնները, քանի որ այս երկու խնդիրներն էլ առաջացնում են մազաթափություն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: