Այս ըմպելիքի շնորհիվ կայրեք ճարպերը և կունենաք բարակ որովայն. Այն լավագույնս կօգնի պահպանել ձեր տեսքը

Ցանկանում եք ունենալ բարակ որովա՞յն: Պետք է ասենք, որ դա այնքնա էլ հեշտ չէ, քանի որ որովայնի հատվածի ճարպից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն այս ըմպելիքը, որն այսօր կառաջարկենք ձեզ, շատ արդյունավետ կերպով հալեցնում է օրգանիզմի ավելորդ ճարպն ու վերականգնում կազմվածքը:

4-5 լիտր ջուր,

1 հատ կոճապղպեղի արմատ (10 սմ երկարությամբ)

1-2 դարչնի ձողիկներ,

կարմիր խնձորներ՝ 10-12 հատ,

կիտրոնակեղև և 2 կիտրոնի հյութ,

բնական մեղր՝ ըստ ճաշակի։

Այս ըմպելիքը միաժամանակ շատ օգտակար է, քանի որ հարուստ է վիտամիններով

Պատրաստումը՝ Մաքրում ենք կոճապղպեղը, կտրտում և լցնում մեծ ամանի մեջ։ Ավելացնում ենք կտրատած խնձորները, կիտրոնակեղևը և դարչնի ձողիկները։ Ավելացնում ենք 4-5 լիտր ջուր, եռացնում մոտ 3 րոպե։ Հանում ենք կրակի վրայից պատրաստված ըմպելիքը և քամում: Փակում ենք կափարիչով ամանը և սպասում՝ մինչև ըմպելիքը սառի։ Ավելացնում ենք մեղր և կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: