Այս բնական հզոր դեղամիջոցը դուք պետք է միշտ ունենաք ձեր տանը

Շատ համեղ և օգտակար միջոց, որը պատրաստվում է շատ հեշտ:

Այն կարող եք մշտապես ունենալ տանը հատկապես ձմռան սեզոնին՝ որպես դեղամիջոց՝ մրսածության, իմունիտետի, ուժերի վերականգնման ու թարմություն ստանալու նպատակով:

Բաղադրիչներ

  1. Մեղր — 400 գր.
  2. Կիտրոն — 3 հատ
  3. Կոճապղպեղ – 250 գր. (պարտադիր արմատները, այլ ոչ թե փոշին)

Պատրաստումը

Կոճապղպեղը անցկացնել մանր քերիչով, կիտրոնը կտրտել շերտերով և անցկանել կոմբայնով՝ կեղևի և կորիզների հետ հետ:
Կիտրոնին ավելացնել կոճապղպեղը, և ևս մի քանի րոպե միացնել կոմբայնը, որպեսզի այն լավ խառնվի:
Ավելացնել մեղր: Ի դեպ, մեղրը կարելի է գոլորշու վրա մի փոքր հալեցնել, եթե այն շատ թանձր է:
Խառնուրդը պատրաստ է:

Վերջում ստացվում է մոտավորապես 700 գրամ համեղ և օգտակար միջոց:

Առողջ եղեք:

Ինֆո Ուղեցույց

Понравилась статья? Поделиться с друзьями: