Ամենաարդյունավետ ձվով դիմակներ՝ ծերացող մաշկը թարմացնելու և երիտասարդացնելու համար․ Իսկական հրաշք միջոցներ

Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, որին վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուրը, սակայն միևնույն ժամանակ բոլորն էլ երազում են հնարավորինս երկար պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը: Այնուամենայնիվ՝ ճիշտ խնամքը թույլ կտա վերահսկել և կանխել մաշկի վիճակի վատացումը, որը հիմնականում պայմանավորված է լինում կոլագենի կորստով, ինչպես նաև էկոլոգիական ու գենետիկ գործոններով և սխալ սննդակարգով:

Ներկայում մասնագետները խորհուրդ են տալիս կատարել հատուկ վարժություններ, որոնք տոնուս կհաղորդեն մաշկին՝ պահպանելով դրա թարմությունն ու առաձգականությունը: Սակայն այդ վարժությունների հետ մեկտեղ կարելի է օգտագործել նաև շատ արդյունավետ բնական դիմակներ, որոնք սնուցում ու խոնավեցնում են մաշկը՝ կանխելով վաղաժամ ծերացումը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հավկիթով դիմակներ, որոնք կօգնեն կանխել մաշկի ծերացումն ու թուլացումը, կթարմացնեն ու կերիտասարդացնեն մաշկը:

Ձվով ու գազարով դիմակ ծերացած մաշկը ձգելու համար

Ծերացած ու թուլացած մաշկի վերականգնման համար նախատեսված ցանկացած դիմակի հիմնական ու կարևորագույն բաղադրիչը հավիթն է, որը համարվում է մաշկին տոնուս հաղորդող բնական միջոց: Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է նաև գազար, որի մեջ պարունակվող վիտամինները կօգնեն խոնավեցնել մաշկն ու թարմություն կհաղորդեն: Դիմակի պատրաստման համար հարկավոր է գազարը մաքրել, կտրատել և կոտորակիչի օգնությամբ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ստացված զանգվածին ավելացնել մեկ հատ հավկիթ, լավ խառնել և քսել մաշկին: Թողնել դիմակն առնվազն 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Ձվով ու վարունգով դիմակ

Այս արդյունավետ դիմակը պատրաստելու համար հարկավոր է վարունգը մաքրել, կտրատել և կոտորակիչի օգնությամբ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ստացված զանգվածին ավելացնել մեկ հատ հավկիթ, լավ խառնել և քսել մաշկին: Թողնել դիմակն առնվազն 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Հավկիթով ու արքայախնձորով դիմակ՝ մաշկի թարմացման ու երիտասարդացման համար

Արքայախնձորի մեջ պարունակվող վիտամինները սնուցում, խոնավեցնում ու երիտասարդացնում են մաշկը: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է արքայախնձորը մաքրել և մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մեկ հատ ձու, լավ խառնել և քսել մաշկին: Թողնել դիմակն առնվազն 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Ձվով ու մեղրով դիմակ՝ դեմքի կախված մաշկը ձգելու համար

Այս յուրահատուկ խառնուրդը հարուստ է տարբեր վիտամիններով, ինչի շնորհիվ խոնավեցնում ու երիտասարդացնում է մաշկը: Պարզապես հարկավոր 2 ճաշի գդալ մեղրն ու մեկ հավկիթը խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետ քսել այն մաշկին, թողնել առնվազն 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Ձվով ու ելակով դիմակ՝ դեմքի մաշկի թարմացման ու խոնավեցման համար

Ելակը հարուստ է վիտամիններով, որոնք խոնավեցնում են մաշկն ու թարմություն են հաղորդում: Հարկավոր է ելակը լվանալ, մանրացնել, խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսին ավելացնել ձու և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Դիմակն անհրաժեշտ է քսել դեմքին, թողնել առնվազն 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: