Աղիների փքվածություն. Ինչպես լուծել խնդիրը

Փքվածությունը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ և այն բացասաբար է անդրադառնում մարդու ընդհանուր վիճակի վրա: Հատկապես, եթե նա գտնվում է կոլեկտիվում կամ մարդկանց ցանկացած այլ խմբի մեջ: Ինչպե՞ս 5 րոպեում լուծել աղիքներում կուտակված գազի խնդիրը՝ առանց դեղերի: Ահա մեր նախնիների վաղեմի միջոցը:

Առաջացման պատճառները

  • Փորկապություն
  • Գրգռված աղու համախտանիշ
  • Կանանց մոտ՝ հաճախ ընդունվող հորմոնային պրեպարատներ
  • Սթրես
  • Մարմնի ավելորդ քաշ

Ինչպես արագորեն ազատվել փքվածությունից․

Աղիների փքվածությունն ինքնուրույն անցնում է սննդակարգը համապատասխանելուց հետո։ Օրինակ, կարելի է սննդակարգից բացառել աղի մթերքների, դժվարամարս ածխաջրատների (շաքարների) և գազալցված ըմպելիքների օգտագործումը։ Որոշ մարդկանց կարող է օգնել որոշ սննդամթերքներից հրաժարվելը՝ սոխ կամ սխտոր, ցորեն, տարեկան, լոբազգիներ, կաթնամթերքներ կամ պինդ մրգեր (օրինակ՝ խնձոր)։

Եթե աղիների փքվածության պատճառը փորկապությունն է, ապա դուք կարող եք Ձեր սննդակարգում ավելացնել բջջանքով հարուստ սննդամթերքները, հեղուկների քանակը, ինչպես նաև բարձրացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը։ 

Որոշ մարդկանց մոտ աղիքային փքվածությունը կարող մեղմանալ  լակտոբացիլ և բիֆիդոբակտեր պարունակող պրոբիոտիկների օգնությամբ, որոնք կրճատում են աղիքային գազերի առաջացումը։

Առողջ եղեք

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: