Ռեհանին մենք բոլորս ծանոթ ենք որպես անուշաբույր կանաչեղեններից մեկը, որը մեր ուտեստներն ավելի համեղ է դարձնում, բայց ավելի շատ մարդիկ գովում են այն իր տարբեր բուժիչ օգուտների շնորհիվ:
Տերևներից մինչև ծաղիկներ, բույսի յուրաքանչյուր հատված հարստացված է տարբեր քիմիական միացություններով, որոնք հայտնի են հիվանդությունները կանխելու և առողջությունը խթանելու համար:
Ռեհանի սննդային արժեքը․
Ռեհանը հարուստ է ֆերմենտային խանգարող եթերայուղերով, որոնք աշխատում են նույն կերպ, ինչպես ասպիրինն ու իբուպրոֆենը բորբոքման դեմ պայքարում և ցույց են տվել, որ դրանք արդյունավետ են ռևմատոիդ արթրիտի և աղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար: Այս եթերայուղերը նաև ապացուցել են, որ արդյունավետ են զանազան մանրէների աճը խոչընդոտելու գործում:

Նշում. Անհրաժեշտ է, որ նախքան Ձեր դիետայի մեջ ռեհանը ներառելը դիմեք բժշկի, քանի որ այն կարող է փոխազդել Ձեր սովորական դեղերի հետ:
Ահա ռեհանի առողջարար մի քանի օգուտները․
Օգտակար է իմունային համակարգի համար․
- Նպաստում է արյան մաքրմանը:
- Կարող է օգնել կանխարգելել գրիպն ու մրսածության հետևանքով հիվանդությունները:
- Կարող է օգնել իջեցնել ջերմությունը:
- Հակասնկային ազդեցություն ունի:
- Բնական հակաբորբոքային միջոց է:
- Կարող է օգնել գլխացավի, ատամի, դաշտանային ցավերի դեպքում:
- Օգնում է պայքարել հազի դեմ:
- Ճնշում է մակաբույծների ակտիվությունը:
- Օգնում է շնչուղիների հիվանդությունների դեմ:
- Օգնում է պայքարել փորկապության դեմ:

Օգտակար է մաշկի և մազերի հետ կապված խնդիրների դեպքում․
- Հակաօքսիդանտ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օգնում է կանխարգելել մաշկի վաղաժամ ծերացումը:
- Լավացնում է արյան շրջանառությունը՝ կանխարգելելով մազաթափությունը:
- Օգնում է պայքարել բշտիկների դեմ:
- Նպաստում է վերքերի ապաքինմանը:
- Օգնում է սպիտակեցնել ատամները:

Օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել․
- Միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:
- Հագեցածության զգացում է հաղորում:
- Կարող է օգնել երիկամներից քարերի դուրսբերմանը:
- Կարող է օգնել ազատվել հոգնածությունից:
- Ազատում է որովայնի փքվածությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն