ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ՁԵՐ ԴԵՄՔԻ ՀԵՏ ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂԻ ԵՎ ՍՈԴԱՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՈՎ  ԼՎԱՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Որպես կանոն, բոլորս մաշկի ամենօրյա խնամքի համար օգտագործում ենք որևէ մաքրող նյութ: Պզուկների դեմ պայքարի միջոցներն ու սկրաբերը հիմնականում բաղկացած են փոքր կոշտ հատիկներից, որոնք «փայլեցնում» են մաշկը, հեռացնում մեռած բջիջները  յուղոտ հիմքից, խոնավացնում և սնուցում մաշկը:

Բայց ինչո՞ւ մեծ գումար ծախսել թանկ  ապրանքների վրա (որոնք, ավելին, կարող է և չընդունել Ձեր մաշկը), երբ հեշտությամբ առավոտյան կրեմ կարող եք պատրաստել  կոկոսի յուղով և սովորական սննդի սոդայով: Այս բաղադրիչները ոչ միայն հասանելի և էժան են, այլև չափազանց արդյունավետ, բացարձակապես անվտանգ են մաշկի համար և բավականաչափ անվտանգ՝ ուտելու համար: Հատկապես սա այն է, ինչ մենք ակնկալում ենք այն միջոցներից, որոնք պետք է պահպանեն մեր գեղեցկությունը՝ ազդեցություն ունենալով մեզ վրա և՛ արտաքինից, և՛ ներսից:

Արժե խառնել այս երկու մթերքները, և դրանք կդառնան հրաշք միջոց, որը հիանալի կերպով ազատում է մաշկը պզուկներից և բորբոքումներից, նույնիսկ ավելորդ ճարպերից և մաշկի մահացած բջիջներից: Արդյունքը … պարզապես հոյակապ:

Սննդային սոդան օգտագործվում է խմորի մեջ, փայլեցնելու, մաքրելու և նույնիսկ վատ հոտերից ազատվելու համար: Այն կարող է փոխարինել շատ լավ գովազդվող մաքրող միջոցներին:

Բացի այդ, խմորի սոդան երկար ժամանակ օգտագործվել է որպես կոսմետիկայի բաղադրիչ (ատամի փոշուց մինչև հոտազերծիչներ): Սա բնության կողմից ստեղծված դեղամիջոց է, որը շատ արդյունավետ է պզուկների բուժման համար: Շատ հաճախ մաշկի թթու-բազային հավասարակշռության խախտումը հանգեցնում է դրա վրա արատների ի հայտ գալուն: Սոդան իդեալական նյութ է թթու-բազային հավասարակշռությունը վերականգնելու։

Դե՛, կոկոսի յուղը մեղմ և չգրգռող հակաբակտերիալ, բուժիչ և խոնավեցնող միջոց է, որը սնուցում, վերականգնում և հանգստացնում է Ձեր մաշկը: Այն իր ազդեցությամբ շատ ավելի նուրբ է, քան խմորի սոդան, այդ իսկ պատճառով այն լրացնում և նրբացնում է խմորի սոդայի չափազանց խստությունը՝ այն դարձնելով անվտանգ նույնիսկ առավել զգայուն մաշկի համար: Իհա՛րկե, կարող եք օգտագործել կոկոսի ցանկացած բնական յուղ, բայց լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել ավանդական եղանակով պատրաստված կոկոսի օրգանական յուղ: Այսպիսով, ինչպե՞ս եք օգտագործում խմորի սոդան և կոկոսի յուղը Ձեր մաշկը խորը մաքրելու համար:

Դա անելու համար   հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ.

  • Կոկոսի յուղ
  • Խմորի սոդա

Որպեսզի որոշեք, թե ինչ համամասնությամբ  պետք է խառնել դրանք, նախ պետք է պարզեք, թե ինչ տեսակի մաշկ ունեք, և ինչ արդյունքի եք փորձում հասնել:

Եթե Դուք շատ զգայուն մաշկ ունեք, կոկոսի յուղի և սոդայի հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 2:1։ Եթե ցանկանում եք, որ ստացված խառնուրդը սկրաբի հատկությամբ օժտված լինի, օգտագործեք սոդայի և կոկոսի յուղի 1-ից 1 հարաբերակցություն:

Այս միջոցի օգտագործումը շատ պարզ է. պարզապես բաղադրիչները խառնեք իրար և կիրառեք   չոր կամ խոնավ մաշկի վրա: Դրանից հետո կա՛մ թողեք այն մի քանի րոպե՝ դիմակ՝ ազդեցությունն ուժեղացնելու համար, կա՛մ պարզապես լվացեք տաք ջրով՝ կատարելով նուրբ շրջանաձև շարժումներ:

Մենք խորհուրդ չենք տալիս պատրաստի խառնուրդը երկար պահել.  ավելի լավ է այն թարմ դարձնել ամեն անգամ, երբ դրա կարիքը զգաք:

Փորձեք խնդրահարույց մաշկի վրա այս պարզ, էժան և արդյունավետ միջոցը, և ազդեցությունը հաճելիորեն կզարմացնի Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: