Ազնվամորու տերևի թուրմը կբուժի նյարդային խանգարումները, և սրտային հիվանդությունները.

Արդեն երկար ժամանակ է բուժում եմ նյարդային և սրտային հիվանդություններ` ազնվամորու թուրմով:

  • Լցնում եմ բանկայի մեկ երրորդ մասը նրբորեն թակված ազնվամորու տերևներով, որի վրա ավելացնում եմ 40%֊ ոց օղի` մինչև բանկայի ծայրը և թողնում , որ թրմի 10 օր: Այնուհետև այն ֆիլտրում եմ և առաջին 10 օրվա ընթացքում օգտագործում եմ 20 կաթիլ` օրական 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Երկրորդ տասնօրյակը` 30, իսկ երրորդը` 50 կաթիլ: Բուժման կուրսը 3 ամիս։

 

Նյարդային լարվածությունը հանգստացնում է անտառային ազնվամորու տերևների թուրմը, իսկ նրա արմատներն օգնում են բրոնխային ասթմայի համար:

Այս բույսի ծաղիկներով պատրաստված թուրմով, պատրաստեք տամպոններ` թութքի համար։

Նաև օգնում է կանացի հիվանդությունների բուժման մեջ, իսկ տերևներով և ցողուններով պատրաստված թուրմն օգտագործվում են նյարդաբորբի (նեվրիտ) դեպքում։

Ազնվամորու տերևները կանանց համար. Ազնվամորու հեմոստատիկ հատկությունն իսկապես անգին է։ Եթե խմեք հատապտղի տերևների թուրմը, ապա որոշ ժամանակ անց ներքին արյունահոսությունը կդադարի: Կանայք, ուշադրություն դարձրեք. Ցավոտ դաշտանի դեպքում ազնվամորու թուրմը նույնպես կարող է շատ լավ օգնական լինել:

Ազնվամորու տերևները բորբոքումների ժամանակ. Ազնվամորու տերևներն ունեն հակաբորբոքային հատկություններ: Եթե ​​Ձեր մաշկի վրա կա արդեն երկար ժամանակ չբուժվող վերք, կտրվածք կամ քերծվածք, ապա ազնվամորու տերևները կարող են կատարելապես օգնել Ձեզ, քանի որ դրա հետ շբման արդյունքում մաշկը շատ արագ բուժվում է:

  • Վերցրեք ազնվամորու տերևը, կտրեք այն մի քանի տեղից և, դրեք վնասված տողում: Թողեք տերևը այդ դիրքում կես ժամ։

Հաճախ է պատահում, որ դեմքի կամ կրծքավանդակի վերին մաշկը բորբոքվում է, և միանգամից մի քանի պզուկներ են հայտնվում: Գաղտնիք չէ, որ հաճախ մաշկի այդպիսի խնդիրը դեռահասների մոտ է առաջանում, կապված մարմնում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ: Այս դեպքում մեր խորհուրդները շատ օգտակար կլինեն նման խնդիր ունեցողների համար:

  • Վերցրեք մի քանի ազնվամորու տերև, կտրեք դրանք մի քանի տեղից և դրեք բորբոքված հատվածի վրա: Ազնվամորու տերևները պահել 20-25 րոպե: Եթե ​​մի քանի անգամ կրկնեք այս ընթացակարգը, ապա արդյունքը մոտ ապագայում կտեսնեք:

Նույն ազդեցությունը, չնայած ոչ այնքան մեծ չափի, ունի նաև ազնվամորու չոր տերևը։

  • Վերցրեք մի քանի տերև, լցրեք 2 բաժակ եռացիած ջրի մեջ և, ծածկեք կտորով, թրմեցրեք որոշ ժամանակ (Նույնը կարելի է անել նաև թարմ տերևներով): Որից հետո թրմված տերևները պետք է դնեք մաշկի խնդրահարույց տարածքներին, և ծածկեք չոր կտորով։

Ավելի լավ է այս ընթացակարգն իրականացնել գետնին պարկած դիրքում, հակառակ դեպքում ազնվամորու տերևները կարող են պարզապես ընկնել: Բացի այդ, առողջության պահպանման հետ կապված ցանկացած մանիպուլյացիա պետք է իրականացվի հանգիստ վիճակում, առանց վազելու և խառնաշփոթի։

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ։

Понравилась статья? Поделиться с друзьями: