Ազնվամորու թուրմ զոբի դեմ!Ուզում եմ պատմել,թե ինչպես մայրս բուժեց այս հիվանդությունը!!

Ես վաղուց արդեն զբաղվում եմ ժողովրդական բժշկությամբ,օգտվում եմ տարբեր բաղադրատոմսերից,խորհուրդներ եմ տալսի ծանոթներիս:Այժմ ուզում եմ պատմել,թե ինչպես բուժվեց մայրս:


Ազնվամորու թուրմ

Մարմանդ կրակի վրա եռացնել 1 բաժակ ազնվամորին 4 բաժակ ջրում:Քամած թուրմի մեջ ավելացնել 0,5լ օղի,ավելացնե մեկ բաժակ շաքարավազ և 1կգ հունական ընկույզ:Թուրմը պահել 10 օր մութ վայրում և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ 1ճ.գ. չափաբաժնով:

Ազնվամորու բուժիչ հատկությունները

Բժշկության մեջ ազնվամորին հայտնի է որպես ջերմիջեցնող,ինչպես նաև օգտագործվում է տարբեր դեղամիջոցների մեջ համը հաճելի դարձնելու համար:

Ազնվամորու օգնում է նաև սրտանոթային հիվանդությունների ժամանակ:Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը:

Ստամոքսի խանգարման դեպքում անփոխարինելի են ազնվամորու տերևները,ծաղիկները,երիտասարդ ճյուղերը:Դրա համար պետք է պատրաստել ազնվամորու թուրմ:

2ճ.գ. հումքին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 1 ժամ,խմել օրական 3 անգամ ուտելուց 20 րոպե հետո 0.3 բաժակ չափաբաժնով:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը կարելի է բուժել ազնվամորու հյութով. Այն պետք է խմել ամեն ուտելուց 15 րոպե առաջ 1-1.5 ճ.գ. չափաբաժնով:

Ժողովրդական բժշկությունը վաղուց օգտագործում է ազնվամորու 2 օգտակար հատկությունները:

Առաջին օգտակար հատկությունը՝ հակաբորբոքային.

Կարելի է օգտագործել ծաղիկները,տերևները,ճյուղերը, հատապտուղները(չորացնել և վրան ավելացնել ջուր):Խմել 2ճ.գ. ուտելուց 15-20 րոպե առաջ:Աչքերի,կոպերի,մաշկային բորբոքվածության դեպքում լվանալ դեմքը ազնվամորու ջրով:

Երկրորդ օգտակար հատկությունը.

Չափազանց շատ ալկոհոլ օգտագործելուց հետո 1-1.5լ ազնվամորու հյութը կօգնի անցկացնել տհաճ զգացեղությունները:

Ազնվամորին պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ՝ կալիում,կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ,վիտամիններ:

Չորացրած ազնվամորի

Չորացնելու համար պետք է ընտրել թարմ,հասած,ամբողջական հատապտուղներ:Չհասած,շատ հասած,վնասված պտուղները պիտանի չեն չորացման:

Չորացնում են հիմնականում տաք ջեռոցներում:Դրանք համարվում են լավ չորացած,եթե ձեռքերին գույն չեն տալիս:Չորացրած ազնվամորին օգտագործվում է տորթերի,պերոգների պատրաստման համար,ինչպես նաև որպես թեյի թուրմ:

Սառեցրած ազնվամորի

Բոլորին հայտնի է,որ ոչ բոլոր սառեցրած պտուղները չեն կորցնում իրենց համը,բույրը,ձևը:Ազնվամորին այդ պտուղներից մեկն է,քանի որ շատ բարակ է և նուրբ:

բարեբախտաբար այս հարցը նույնպես իր լուծումն ունի:Պարզվում է,որ ազնվամորու համի,բույրի և ձևի պահպանման համար անհրաժեշտ է այն սառեցնել 2 անգամ:Առաջին անգամ սառեցնել մինչև -12 աստիճան,երկրորդ անգամ՝ -18:

Եթե ուզում եք պահպանե ազնվամորին մինչև ձմեր,ապա պետք է այն տեղավորել սառցարանում:

Նյութը հրապարակման պատարստեց Haytimes.info

Понравилась статья? Поделиться с друзьями: