Ազատվեք բերանի տհաճ հոտից այս 4 բնական միջոցների օգնությամբ։ Այսուհետ Դուք Ձեզ ավելի ինքնավստահ կզգաք

Ըստ ուսումնասիրությունների՝ աշխարհի բնակչության մոտ 25 տոկոսը տառապում է բերանի տհաճ հոտի պատճառով: Բարեբախտաբար, կան տնային միջոցներ, որոնք կարող են բուժել այս խնդիրը:

Կանաչ թեյ․

Կանաչ թեյն ունի հոտազերծող և ախտահանող հատկություններ, որոնք ժամանակավորապես թարմացնում են շնչառությունը: Որպեսզի կանաչ թեյի էֆեկտն ավելի երկար տևի, թեյնիկը եփեք, լցրեք բազմակի օգտագործման ջրի շշի մեջ և տարեք այն Ձեզ հետ աշխատանքի: Խմեք ամբողջ օրվա ընթացքում:

Խոտաբույսերով ողողում․

Մեխակով, ռեհանով և թեյի ծառի յուղով ողողումները կարող են զգալիորեն նվազեցնել նստվածքը, լնդերի բորբոքումները և բերանի տհաճ հոտ բերող մանրէները: Մասնավորապես, մեխակը արդյունավետ է վնասակար բակտերիաների բերան չմտնելու և ատամների քայքայումը կանխելու համար:

Դարչինի յուղ․

Դարչինն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակասեպտիկ հատկություններ, որոնք այն արդյունավետ են դարձնում բերանի խոռոչի բակտերիաների դեմ պայքարում: Մասնավորապես, դարչինի յուղն ունի հզոր հակամանրէային հատկություններ, որոնք կարող են նույնիսկ կանխել ատամների քայքայումը:

Ողողում թեյի ծառի յուղով․

Թեյի ծառի յուղը ևս մեկ հիանալի եթերայուղ է, որը կարող է օգնել ազատվել բերանի տհաճ հոտից: Մի ուսումնասիրություն նույնիսկ ցույց է տվել, որ թեյի ծառի յուղը կարող է արդյունավետ լինել բերանում մանրէները նվազեցնելու համար, որոնք առաջացնում են ցնդող ծծմբային միացություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: