Hraparak.am-ը գրում է․
«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը քիչ առաջ դատական նիստի ժամանակ փոխարինվեց 1 միլիոն դրամ գրավով։
Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը նախագահող Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց, թեեւ մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ։
Ղարագյոզյանը նշել էր, որ իր պաշտպանյալը հարգել է դատարանին, ոտքի է կանգնել, ազատ արձակվելու դեպքում նա կդրսեւորի պատճաշ վարքագիծ։ Միջնորդությանը միացել էին նաեւ մյուս պաշտպանները։
Գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը, որին նախորդ նիստին եւս գրավի դիմաց ազատ էին արձակել, նշեց, որ Աթոյանի որդին 4 տարեկան է, նա չի ուզում, որ երեխան հորը ազատության մեջ չտեսնի։ Ապա ավելացրեց, որ դատարանը պետք է մարդասիրական քայլեր դրսեւորի։
Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիշչյանի խափանման միջոց կալանավորումը դատարանը եւս փոխել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։
աղբյուր